Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

«Փաշինյանին ընդամենը մեկ հարց եմ ցանկանում ուղղել». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան Կապիտուլիացիայի աղետալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական ինքնարդարացման (իսկ իրականում ինքախոստովանական) գրառմամբ։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարները նրան հորդորել են դադարեցնել պատերազմը, որից հետո նա այդ հարցով դիմել է ՌԴ նախագահի միջնորդությանը։

Այս միջնորդության արդյունքում, թշնամական կողմը, թեև մարտի դաշտում արդեն ակնհայտ առավելություն էր ձեռք բերել, և այդ օրը հարավային ճակատում հասել էր Իշխանաձոր և Կովսական, պատրաստ է եղել դադարեցնել ռազմական գործողությունները, փոխարենը պահանջելով, որ հայկական կողմը երաշխավորի ազերի բնակչության վերադարձը Շուշի (որը սակայն մնալու էր հայկական կողմի ենթակայության տակ)։ Միայն իրեն հայտնի նկատառումներով, պրն Փաշինյանը մերժել է այս միջնորդությունը, և փաստացի, ի հեճուկս սեփական ռազմական ղեկավարության հորդորների, և Արցախի ղեվարության դիմումի՝ դադարեցնելու պատերազմը, որում այլևս հաղթելու հեռանկարներ չէին նշմարվում, միանձնյա որոշում է կայացրել այն շարունակելու։ Արդյունքում, երեք շաբաթ անց, երբ պատերազմը նույն ռուսական կողմի միջնորդությամբ ի վերջո դադարեցվեց, մենք ստացանք զինադադարի անհամեմատ ավելի վատ պայմաններ՝ հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր նոր զոհեր, բազմաթիվ նոր ավերածությունները, և արդեն անմիջական ագրեսիայի վտանգ՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին։

Այս կապակցությամբ ես պարոն Փաշինյանին ընդամենը մեկ հարց եմ ցանկանում ուղղել՝ Դուք վերջապես ընդունեցիք, որ միանձնյա որոշում եք կայացրել հոկտեմբերի 19-ին շարունակել պատերազմը, և այդ որոշումը երեք շաբաթ անց հանգեցրել է աղետալի արդյունքների։ Ժամանակը չէ արդյո՞ք, որ Դուք, որպես 888 հազար ընտրողների քվեով ընտրված քաղաքական ղեկավար, պատասխանատվություն ստանձնեք հենց այդ ընտրողների առաջ՝ Ձեր մեկ որոշմամբ նրանց այդպիսի աննկարագրելի կորուստներ պատճառելու համար, և խոնարհաբար հրաժարական տաք Ձեր կողմից զբաղեցրած պաշտոնից։

Հետագայում, կարող եք ինքնաարդարացման բազմաթիվ նոր գրառումներ կատարել, հիմնավորել Ձեր գործողությունները կամ անգործությունը, մեղադրել ում ասես (կարող եք ինձ էլ մի ինչ որ բանում մեղադրել և նորից բերման ենթարկել ԱԱԾ)՝ համոզված եմ, մեր երկրում Դուք միշտ կունենանք մի ինչ որ լսարան, որը պատրաստ կլինի հալած յուղի տեղ ընդունել Ձեր ցանկացած արդարացում, և նույնիսկ նորից քվեարկել Ձեր օգտին։ Հիմա սակայն, ժամանակն է, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր իսկ միանձնյա ընդունած, և այդպիսի մանրամասնությամբ Ձեր իսկ կողմից ներկայացված ճակատագրական որոշման համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan