Նիկոլ Փաշինյանը որոշել է մադամ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Փաշինյանն արդարացրեց Հայոց Ցեղասպանությունը. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը
23
Ինչո՞ւ է մի քանի օլիգարխի գրպանային «վեցնոցը» հոխորտում ընդդիմության վրա. Տեսանյութ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին. Տեսանյութ ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան. Տեսանյութ Համացանցում է հայտնվել Բակո Սահակյանի մահացած անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը Եթե 2018 թվականի ապրիլից Հայաստանի ղեկավարը դառնար Թուրքիայի գործակալը, ապա ի՞նչ պիտի աներ նա, և ի՞նչ կա, որ չի արել Նիկոլ Փաշինյանը Պատերազմի մասնակիցները չեն ստացել աշխատավարձերը. ակցիա ՊՆ-ի դիմաց. Տեսանյութ AgoraVox. Արցախի դեմ պատերազմի օրերին Ադրբեջանն օգտագործել է ՆԱՏՕ-ի հարձակողական զենքը. Լուսանկարներ Պատերազմ Արցխում
Մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը «Ձեռագիրն Արարատինն է. կասկած չունեմ, որ նա ԱԱԾ գործակալ է». Մարինե Մանուչարյան.Տեսանյութ Արցախ է վերադարձել 50․521 մարդ. ՌԴ ՊՆ ՀՀ 4-րդ նախագահը դասվել է Բերմուդյան եռանկյունուն, տիեզերքի սև անցքերին և մածունի մերանին Արցախ, ներիր մեզ Արցախի Սպիտակաշեն, Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում կվնասազերծվի չպայթած ռազմամթերքը Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից Աշխարհի բոլոր ուժեղագույն կայսրությունները հավերժ ոչնչացան այն բանից հետո, երբ փորձեցին ոչնչացնել հայերին Այսօր հայ բեմի կատակերգակ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է Ինչո՞ւ է մի քանի օլիգարխի գրպանային «վեցնոցը» հոխորտում ընդդիմության վրա. Տեսանյութ Այս քայլական իշխանությունների ու սորոսական կառույցների իշխանությունը մի ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ էր՝ ներդրված Հայաստանում Արցախի հանձնված տարածքներում գտնվում է 128 տոննա ոսկիի չմշակված պաշար «Զինվորականներ, եթե մարմինների տեղեր գիտեք՝ կապնվեք մեզ հետ, տեղեկություններ հայտնեք». Արսեն Ղուկասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը որոշել է մադամ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Ասում են հղիության ամիսները կնոջ կյանքի ամենահեքիաթային շրջանն է․․․ բայց ոչ այս անգամ»․ Լիլիթ Մուրադյան. Լուսանկար ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ Փաշինյանի կողմնակցի դեմ, ով Քոչարյանին, Սարգսյանին, Մանուկյանին ու Վանեցյանին սպանելու հրապարակային կոչ էր արել, քրեական գործ է հարուցվել «Պարզվում է՝ հանգանակության գումարներով նաև «դոլարի կուրս» են փորձել պահել». Արմեն Աշոտյան Կոնգրեսականը զենքով ցանկացել է ներխուժել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ Խնդիրը նրանում է, որ սրանք կգնան, իսկ ադրբեջանցիք դեռ տասնամյակներով մեզ ու աշխարհին հիշեցնելու են սրանց ասածները Այս նշանակումով կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնություն էլ չկա... Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը այցելել ա Արցախ ու Ալիևը դրանից չի նեղվել «Հայաստանը վարի գնաց այն պահին, երբ զանավեսկեն մտավ պատգամավորի աշխատասենյակ». Երվանդ Վարոսյան Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին. Տեսանյութ Զիդանը վարակվել է կորոնավիրուսով Մինչ իր շքեղ առանձնատունը գոմ անվանող Ջհանգիրյանը նոր պաշտոն էր ստանում, շուռնուխցի Ստեփանի իրական գոմը դրանց պատճառով անցել է Ադրբեջանին Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Իմ Քայլի փակ ժողովի ժամանակ Փաշինյանը առաջարկել է երկու տարբերակ Ես առաջ մեղադրում էի Հայաստանից գնացողներին, իսկ հիմա դրա ոչ մի բարոյական իրավունքը չունեմ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ Այն մարդը ով կասի, որ մենք, կամ մեր բանակը պարտվել են այս պատերազմում կդառնա իմ թշնամին, քո տղան չի պարտվել, պարտվել են Նիկոլն ու իր գրպանի շները․ Արա Վարդանյանը՝ Գեղամ Նազարյանին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ Նախկինների թեման կարելի է փակված համարել․ ապացուցվեց «նախկիններ» շահարկման դատարկությունը «Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք». Գ. Սուրենյան Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է Բայդենի նախագահ դառնալուց հետո մառախուղը աստիճանաբար սկսել է ցրվել. Արցախը և Հայաստանը վտանգված են Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ում՝ ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է, հույս ունեմ ու վստահ եմ, որ շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի․ Ա․ Սիմոնյան

200.000 դոլարի օգնությունս կորել է Հայաստանում. ինձ սահման չտարան կռվելու. Ամերիկահայ բարերարը հիասթափված է. Տեսանյութ

Սեպտեմբերի 27-ի՝ թշնամու անակնկալ հարձակումը կրկին համախմբեց հայությանը: Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները մեծից փոքր, ինքնակազմակերպվեցին՝ րոպե առաջ հայ զինվորին օգնություն հասցնելու, մեկը՝ հագուստով, մյուսը՝սնունդով, տեխնիկայով, գումարով և այլն: Ցավոք, 44-օրյա պատերազմում պարտվողի դերից բացի հայությանը բաժին հասավ հիասթափությունների մի մեծ շղթա:

Այդ հիասթափությունների և այլ մանրամասների շուրջ ArmDay.am-ի թղթակիցը զրուցել է Ամերիկայում բնակվող մեր հայրենակցի՝ Վարդան Մալխասյանի հետ, ով երբևէ չի եղել Արցախում, բայց պատերազմի առաջին օրվանից պատրաստ է եղել կռվել իր հայրենիքի համար և 200.000 դոլարի չափով օգնություն է տրամադրել բանակին, ինչը, ցավոք, հայտնի չէ, թե ում է բաժին հասել:

-Բարև Ձեզ , Վարդան, նախ,խնդրում եմ ներկայացեք, ինչո՞վ եք զբաղվում:

-Բարև Ձեզ: «Եվրո մոթորս, ավտոսրահի հիմնադիրն եմ: Ապրել եմ Կոնդում, ծառայությունս ավարտելուց հետո 2003 թվականից տեղափոխվել եմ ԱՄՆ:

-Վարդան, երբ սեպտեմբերի 27-ի հարձակման մասին լսեցիք, Ձեր զգացողությունների ու ձեռնարկած քայլերի մասին խոսեք, խնդրեմ:

-Զգացողություններս չեմ կարող նկարագրել: Չգիտեմ՝ ում համար էր անակնկալ այդ հարձակումը, բայց ինձ համար անակնկալ չէր: Թշնամին 30 տարի այդ օրվան էր պատրաստվում:

Անմիջապես որոշեցի պատերազմին մասնակցելու համար Հայաստան վերադառնալ: Ծնողներիս չէի կարող ասել, որ ուզում եմ կռիվ գնալ, պատճառաբանեցի, որ օգնություն եմ ուզում տեղ հասցնել:

-Վերադարձա՞ք Հայաստան:

-Ես ու էլի իմ ընկերներից շատերը պատրաստ էինք մեկնելու Արցախ, սակայն որոշեցինք ինքնակազմակերպվելու փոխարեն դիմել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որպեսզի օրենքով ,ՊՆ-ի կողմից մեզ ուղարկեն մասնակցելու մարտական գործողություններին: Ես նշել եմ, որ պատրաստ եմ ինքս գնել տոմսերը, հոգալ ծախսերը իմ ու իմ ընկերների, բայց մինչև օրս մեզ չեն զանգել:

 Դիմեցի դեսպանատուն, սակայն պաատասխանեցին, որ զորահավաք կազմակերպելու հրաման չեն ստացել, սակայն ինձ մի հեռախոսահամար փոխանցեցին, և ասացին , որ կարող եմ այդ տղայի հետ խոսել:

-Ո՞ւմ հեռախոսահամարն էր, պաշտոնյայի՞ մասին է խոսքը:

-Պարզվեց՝ ինձ նման մեկն է եղել, որ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պատերազմին: Այդ տղայի հետ 2-3 օր չկարողացա կապ հաստատել,երբ վերջապես պատասխանեց զանգիս, ասաց, որ այնքան շատ են զանգերը, որ չի կարողանում հասցնել պատասխանել զանգերին:

-Այսինքն, սփյուռքի մեր հայրենակիցները պատրա՞ստ են եղել գալ Հայաստան, մասնակցելու ռազմական գործողություններին:

-Այո՛, միայն 100 –ից ավելի մարդու ես եմ ճանաչում, և զարմանում եմ, որ մինչև օրս հայտարարում են, թե մեր բանակը կռվողի կարիք է ունեցել, , որ մեր զինվորները փախել են և այլն:

-Դեսպանատունը մինչև վերջին օրերն էլ զորահավաք չհայտարարե՞ց:

-Ոչ, ու ես որոշեցի, մինչև գալու հարցերը կարգավորելը օգնություն ողարկել բանակին: Ամեն տարի մասնակցում եմ Համահայկական հիմնադրամի դրամահավաքին, այս անգամ սրտացավությունս այլ էր, հնարավոր բոլոր միջոցներս ուղղեցի բանակին:

Ընկերներիս, ծանոթներիս , գործընկներներիս էլ, այսպես ասած, թասիբի գցեցի, ու մեծ թվով գումար հավաքվեց: Ծանոթներիցս միայն մեկը 250.000 դոլար հավաքեց ու փոխանցեց հիմնադրամին:

-Միայն գումարո՞վ եք օգնել:

-Ոչ, ես Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միոցներ, պարագաներ:

Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:

Քնելու պարկեր, հեռակառավարման սարքեր ,սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք , որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա:

-Այդ 2 տոննան ո՞ւմ միջոցով եք փոխանցել:

-Այստեղից այդ 2 տոննան դեսպանատան միջոցով եմ ուղարկել Հայաստան, սակայն ես Հայաստանում որևէ մեկի մոտ չտեսա իմ ուղարկած ապրանքից և ոչ մի հատ:

-Նկատի ունեք, ապրանքը տեղ չի՞ հասել:

-Վստահ եմ, որ ԱՄՆ-ից ապրանքը հասել է Հայաստան, այ թե Հայաստանում ում թեթև ձեռքով է անհետացել, չգիտեմ, թեև տարբեր մարդկանց անուններ եմ լսել:

-Հետաքրքրվե՞լ եք ապրանքի ճակատագրով:

-Հետաքրքրվել եմ, բայց սպասելու ժամանակ չկար: Սիրտս պայթում էր զայրույթից ու անհանգստությունից, որ մեր տղերքը էդ էդ վիճակով են կռվում թշնամում դեմ:

«Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթ մարդ ունեմ: Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ ,պարբերաբար, տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից ընտիր ապրանք ու նաև ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում, բայց սա նաև իմ հայրենիքն է, ու իմ սիրտը ցավում է:

-Այս անգամ ի՞նչ քանակով էր օգնությունը:               

-Ինձ հետ բերել եմ 406 կիլոգրամ: Ապրանք կար, որ չէի կարող բեռի մեջ տեղավորել, չէր թույլատրվում: Ստիպված էի զրահաբաճկոններն իմ անձնական հագուստի փոխարեն բերել:

Ապրանքի համար էլի վճարում պիտի արվեր: 4000 դոլար էլ վճարել եմ ինքնաթիռով տեղափոխման համար: Այդ հարցով զբաղվողները ԱՄՆ-ում «Զեյթուն» սուպերմարկետի ղեկավարներն էին, նրանք անգամ զեղչ արեցին, դեռ մի բան էլ իրենց կողմից 1000 դոլար ավելացրին: Ես հասել եմ Երևան, 2 օր անց ապրանքն է հասել, որը ստացանք միայն 5 օր հետո:

-Ապրանքը ստանալու հարցում խնդիրնե՞ր են առաջացել:

-Խնդիրներն այն խոսքը չէ: Իսկական կինո է սկսվել, սարսափ կինո:

Նախ զանգեցին, ասացին, որ Սարյան հասցեում ինչ-որ օֆիս կա, պիտի վճարում անեմ, դե, այդքան բան արել էի, էլ չհարցրի՝ ի՞նչ վճարում է, արեցի,մոտեցա, որ բեռը վերցնենք,այստեղ սկսվեցին խնդիրները, ու ճիշտն ասաց, մի պահ մտածեցի, թե դիմացինս թուրք է. ագրեսիվ, արհամարհական , հեգնական տոնով մեկն էր հերթափոխի պետը: Անունը ՝ Արթուր,կոչումը՝ մայոր, ազգանունն էլ թույլ չտվեց նայել: Հետո իմացանք՝ Հակոբյան: Ասաց, որ բեռը ստանալու համար պետք է կամ վերևներին դիմեմ, կամ ՊՆ-ին նվիրեմ, կամ պիտի մաքսազերծվի:

-Ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք:

-Ես ամեն ինչ սիրում եմ օրենքի շրջանակներում անել: Հարցրի՝ ի՞նչ է նշանակում վերևներին դիմել, գեներալի՞ դիմենք, հեգնանքով, թե՝ ի՞նչ գեներալ, ապեր… Ասում եմ՝ ես ՊՆ-ին 2 տոննա նվիրել եմ արդեն, որն ի դեպ, չգիտեմ՝ ո՞ւմ է բաժին հասել, հիմա ես իմ ձեռքով ապրանքը կվերցնեմ, ու կգնամ:Ասացին ՝չի լինի:

Բոլոր տարբերակները սկսեցի փորձել, քանի որ ժամանակ չկար: Աբսուրդ է ուղղակի, ամբողջ բիզնեսս թողել, եկել եմ Հայաստան, որ մեր զինվորին ու հայրենիքին վայրկյան առաջ օգուտ տամ, իսկ մի քանի թուրքանման հայ ամեն ինչ արեցին, որ նախ հիասթափվեմ, և հետո ապրանքը այդպես է զինվորին չհասնի: Ախր այդ պահին պետք էր շատ շուտ տեղ հասցնել իմ օգնությունը: Այդ արկղերի մեջ այնքան բացառիկ բաներ կային, որոնց միջոցով և՛ կյանքեր կփրկվեին, և ռազմական գործողություններ արդյունավետ կլինեին, զինվորներն ապահովված կլինեին ամեն ինչով:

18-ից 4 արկղ բացեցին, որ իբր գրանցեն, այն էլ իրենք բավարար չափով գիտելիք չունեին, թե ինչ ապրանք է արկղերում, ինչ անուններ ու կոդեր ունեն: 1000 անուն ապրանքից մինչև գլուխ հանեին, ամիս կտևեր, ու ամեն ինչ անիմաստ կդառնար: Առաջարկեցի՝ գոնե աշխատողներ ավելացնել, մերժեցին:

- Ի վերջո՝ ինչպե՞ս ստացաք բեռը:

-5 օր անց եմ ստացել բեռը: Բայց մինչ այդ, ինչ ասես եկավ գլխներիս:

Ստիպված եղա դիմել Վարչապետին: Ինձ ընդունեցին վարչապետի օգնականները՝ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը: Նաիրի Սարգսյանը շատ նորմալ, հարգալից ընդունեց, շնորհակալություն հայտնեց անգամ, և ասաց,որ իրենք կզանգեն մաքսային վարչությանը տեղյակ կպահեն, որպեսզի բեռը վերցնելու հետ կապված խնդիր չլինի:

Նորից գնացինք մաքսային վարչություն, ամեն օր ինձ հետ բեռնատար էի տանում, որպեսզի բեռը վերցնենք,բայց նորից դատարկ վերադանռում էր բեռնատարը, իհարկե, ամեն օր վճարում էի դրա համար:

Այդ վարչության պետը կրկին ամեն ինչ արեց, որ ապրանքը չստանանք՝ասելով, որ իրեն ոչ-ոք չի զանգել: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել, այդ թվում՝ Վանեցյանը: Երևի հասկացել են՝ ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել:

Ես այլևս ֆիզիկապես ոտքի վրա չէի կարողանում կանգնել, վատառողջ էի, երկար ճանապարհ էի անցել այդ նյարդային վիճակներն էլ իրենց հերթին: Արդեն այնքան հիասթափվեցի ամեն ինչից, որ որոշոցի ամեն ինչ թողնել ու վերադառնալ ԱՄՆ: Հետո առաջարկեցին՝ Արցախից ստանամ, չհամաձայնվեցի, հասկացա, որ ինչ-որ բան են մտածել, ինչը ինձ դու չի գալիս: Շատ չերկարեցնեմ՝ 5-րդ օրը Նաիրի Սարգսյանը գիշերը զանգեց, թե հիմա անձամբ այդ հարցը կլուծի: Գնացինք միասին,բեռը վերցնելու:

-Վճարում արվե՞ց բեռի համար:

- Ճիշտն ասած, ես չգիտեմ ՝վճարում արվե՞լ է, թե՝ ոչ; Ես մաքսազերծման գներին ծանոթ չեմ, բայց ականջիս հասավ, որ եթե վճարեինք, զեղչերով հանդերձ՝ 18000 դոլար պիտի վճարեինք:

Սուրենն Համբարյանն էլ ինձ խնդրեց՝ Սամվել Բաբայանին օգնեմ, քանի որ Շուշիի վիճակը վատ է: Ես պատրաստ էի կռվել, այս բացառիկ բեռն էլ բերել էի բանակի համար, էլ ինչո՞վ օգտակար լինեի:

-Ո՞ւմ բաժին հասավ օգնությունը:

-Նախ ասեմ, որ արկղերը բացել էին, ապրանքներ կային, որ հանել էին մեջից: Ինչպես նշեցի, «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեի, ովքեր մասնակցում էին ռազմական գործողություններին: Ապրանքը հենց նրանք ՀԿ-ում էլ բաժանեցի , բոլորին իմ ձեռքով հագցրի, զինեցի, որ խիղճս հանգիստ լինի: Հետադարձի տոմս չէի գնել, չգիտեի՝ կվերադառնա՞մ, թե՝ ոչ, քանի որ եկել էի, որ գնամ սահման: Այդ գումարով էլ այստեղից էլի հագուստ գնեցինք, իհարկե աստղաբաշխական թվերով, ու ինչ անհրաժեշտ է:

Ես ապշել եմ այն ամենից, ինչ տեսա այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանում: Պաշտոնյաների գերթանկարժեք տները, աշխատակիցների հեգնական ու անտրամաբանական աշխատելաոճը, իշխանությունների անկազմակերպ վիճակը և այլն:

ՀԿ-ում ինձ լավ դիմավորեցին, շնորհակալություն հայտնեցին, մեդալ տվեցին, որի կարիքն իրականում չկար, ես չգիտեի, որ նման ընդունելություն են կազմակերպել: Ես ոչ մի բան չէի արել, որ իմ անունը ինչ -որ տեղ երևար, իմ սիրտը ցավում էր, որ զինվորներին այդքան անպաշտպան էի տեսնում: Առաջին խմբաքանակը ես ՊՆ-ին անանուն եմ ուղարկել. իհարկե, փաստաթղթերը պահել եմ այդ ամենի:

-Վարդան, ի՞նչ կարծիքի եք իշխանության մասին: Նախկին իշխանությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին: Կարծում եք հողերը կարո՞ղ էինք չհանձնել:

-Հին իշխանությունից մենք ակնկալիք չունեինք, իսկ Նիկոլից՝ ունեինք: Ու հիմա ես զզվում եմ իրենից: Ամաչում եմ տանից դուրս գալ, և իմ նման շատերը կան: Ես ո՛չ նախկինների մեջ, ո՛չ ներկայիս իշխանության մեջ մարդ չեմ տեսնում որպես ղեկավար: Մեզ Ստալին է պետք, ուժեղ ու խիստ առաջնորդ: Ես այդես էլ չհակացա Նիկոլը հայ, ամերիկացի,ռուս, թե ինչ ազգ է:

Մենք պարտվեցինք, որովհետև ամեն ինչ անկազմակերպ է արվել, վառ օրինակն էլ իմ տրամադրած օգնության անիմաստ ու աննպատակ ձգձգումն էր: Ամեն ինչ այնքան լավ է երևում: Ճիշտ չօգտագործեցին հնարավորությունները: Ծանոթ տղայի եմ ճանաչում, Ուկրաինայից էր եկել, լավ հետախույզ է: Ընտանիքը թողել եկել էր, որ իր հայրենիքի համար, հարկ եղած դեպքում՝ զոհվի: Փոխանակ րոպե առաջ տանեն տղերքին սովորեցնի ինչ պետք է, տարել Գորիսում պահում էին: Այդ տղան էլ հիասթափվեց, նորից մեկնեց Ուկրաինա:

Ես գազան տղերքի եմ տեսել, մանավանդ այդ օգնությունն էլ որ տեսան, դուխները բարձրացավ ավելի, էդ տղերքը պարտվող չեն: Պարտվել է ղեկավարությունը:

-Որպես սփյուռքի մեր հայրենակից, հարկ եղած դեպքում նորից կկանգնե՞ք ժողովրդի կողքին:

-Ախր մեզ հետ ոնց էլ վարվեն, մենք միևնույնն է անհրաժեշտության դեպքում նորից մի բռունցք ենք դառնում: Բայց այս անգամ սփյուռքին վերջնականապես հիասթափեցրին: Ո՞վ ունի մեր նման հզոր սփյուռք:

Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ՝ սփյուռք: Սփյուքից կաթում է օգնությունը: Պետք է պարզապես ճիշտ ղեկավարել իմանալ: Փոխանակ ամեն մայրցամաքով մեկը զբաղվի, Սփյուռքի նախարարությունը փակեցին: Էլ չասեմ, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, Համահայկական հիմնադրամի հավաքած գումարը փոխանցել են Կառավարությանը:

-Եվ վերջում….

Խոնարհվում եմ զոհված տղերիքի ծնողների առաջ: Փա՛ռք մեր հերոս տղերքին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan