Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի․ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ Հատուկ ծառայությունների համար գտածո են Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճաշել է Ալիևի հետ. Տեսանյութ
18
Լավրովը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի, Արցախի ապագա կարգավիճակի ինչպես նաև հայ գերիների ճակատագրի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական ՀՐԱՏԱՊ. Անկարան և Բաքուն հարձակողական զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին. Քարտեզ Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան Միքայել Մինասյանը խոսում մի բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է մեկ այլ բան. ընդ որում, Թուրքիան չի հերքել. Տեսանյութ «Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար». Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին. Տեսանյութ Ինչ կենացներ է Նիկոլ Փաշինյանն ասել Մոսկվայում Իլհամ Ալիևի հետ ճաշի ժամանակ. Տեսանյութ Ինչո՞ւ է Գուրգեն Արսենյանը փորձում ավելի շատ «իմքայլալան» ընկալվել, քան Նիկոլ Փաշինյանը Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկը Պատերազմ Արցխում
Դեգրադացիան խորանում է Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ 41-ամյա տղամարդը կալանավորվել է զինծառայողի մորից խարդախությամբ 1․5 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար Ռազմագերիները դառնում են պատանդ այն ժամանակ, երբ պատանդառուն նրանց օգտագործում է քաղաքական նպատակների համար «Էրդողանը շուտով կհեռացվի». Դավութօղլու «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. Տեսանյութ Ուժեղացված ծառայություն Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում. ԱՀ ոստիկանություն Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ Հակակոռուպցիոն դատարաններով կծաղկի կոռուպցիան դատարաններում. Անի Սամսոնյան. Տեսանյութ Գերմանիայի արտգործնախարարը մեկնել է Անկարա Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի․ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ Ուշադրություն. Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն Ոչ հերքում, ոչ հաստատում եմ. Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նոր պաշտոնի մասին Զարմանալու ոչինչ չկա, որ վիժվածքի պատգամավորները «երկրի ամենամեծ խնդիրը» տեսնում են ընդդիմության մեջ Ով ինչ ասի, պիտի վազելով գանք, ԱԺ-ում քննարկե՞նք.Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի գործակալ լինելու լուրերի մասին. Տեսանյութ Գագիկ Իսախանյանը նշանակվել է վարչապետի օգնական Արցախի ԱԳ նախարարը ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կոչը ՌԴ կառավարությանը և իրավապահ մարմիններին Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ․ Արմեն Աշոտյան Իշխանության այս պահվածքը նոր խնդիրներ և կասկածներ է առաջացնում՝ ի վերջո, ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը Հայաստանը երբեք այսպիսի բռնապետական միջավայրում չի եղել. Գևորգ Պետրոսյան Լավրովը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցում փաստացի մեղադրում է Հայաստանի իշխանություններին «Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան». Լավրովը՝ Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մասին Արմենիա TV-ն, ԱԹՎ-ն և «Շանթը» կստանան համապետական սփռման իրավունք, իսկ «Արմնյուզը» և «5-րդ ալիքը»՝ մայրաքաղաքային․ ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Հ2-ի հայտարարությունը՝ հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին Խուճապի մի՛ մատնվեք․ ռազմամթերքի վնասազերծման ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում Լավրովը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի, Արցախի ապագա կարգավիճակի ինչպես նաև հայ գերիների ճակատագրի մասին. Տեսանյութ Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Գործ ունենք իշխանությունը ապօրինի ձևով նվաճած ու է՛լ ավելի ապօրինի ձևով այն պահող թշնամական խմբակի հետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Իլհամ Ալիևն օրերս ընդունել է, որ իր հայրն Արցախում հայերի դեմ իրականացնում էր էթնիկ դուրսմղման քաղաքականություն Կորոնավիրուսով վարակված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից Դավիթ Մանուկյանը հրապարակավ հաստատել է Օլգա Բուզովայի հետ ամուսնությունը Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում. Տեսանյութ Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար «Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչերին»․ Տիգրան Բալայան ՀՐԱՏԱՊ. Անկարան և Բաքուն հարձակողական զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին. Քարտեզ Արփի Դավոյան, ես քեզ խղճում եմ, դու գործիք ես, բայց բութ գործիք, քեզ ասել են սա խոսա ու դու խոսում ես «Չեք հասկանում, որ ըստ լավ ֆիլմի ժանրի` պարոն Մ.Մ.-ն պետք է որ սրանից ավելի վատ բան ունենա, կուլմինացիայի համար…»․ Մհեր Մկրտչյան 100 տոկոս չեք մարսելու. ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու Ձեզ համար. Արման Աբովյան. Տեսանյութ Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից. Աննա Գրիգորյան. Տեսանյութ Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան Թուրքիայում վաճառքի է հանվել ևս մեկ հին հայկական եկեղեցի ՃՈ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Միքայել Մինասյանը խոսում մի բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է մեկ այլ բան. ընդ որում, Թուրքիան չի հերքել. Տեսանյութ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. 6-ը Ասկերանի Նորագյուղից են, 2-ը՝ Ստեփանակերտից Ռուսաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Նիկոլ չկա, մոռացեք․ լռելը մեղք է, հանցակցություն և խարան

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ կամ մի ԿՅԱՆՔԻ ու մի ԼԱՅՔԻ պատմություն
(Առաջարկում եմ կարդալ՝ սա իմ ու ձեր մասին է)
Ըստ Մարտին Լյութեր Կինգի՝ մարդու վերջնական արժեքը նրանում չէ, թե ինչպես է նա իրեն պահում հաջողության ժամանակ, այլ այն,թե ինչպես է նա իրեն դրսևորում ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ժամանակ:
1) ԱՆՀԱՏԱԿԱՆ փորձություն
2018 թվականը ամեն ինչից բացի մարդու` մարդ մնալու մասին էր: Այն սկզբունքների, արժեքային համակարգի, կարմիր գծերի մասին էր: Այն հավատարմության մասին էր, ինչ որ մեկին չէ, ինքդ քեզ, քո դաստիարակությանը: Այն ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ` ամոթ ունենալ կամ չունենալու մասին: Այս փորձությունն անցնելը անձամբ ինձ ու ընկերներիս համար շատ ծանր էր տարբեր պատճառներով:
Ինքս ներսում շատ անհամաձայնություններ ունեի, ու համարում էի, որ ես վերոնշյալ սկզբունքներիս հավատարիմ մնալով` քավում եմ ամենեւին ոչ իմ մեղքը: Մեղքերը, որոնք հաճախ հանիրավի, իսկ երբեմն արդարացի կերպով վերագրվում էին նախկին իշխանություններին, ես անձամբ չէի գործել: Ի դեպ, հենց սա օգտագործելով էին այս իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնկալում, որ պաշտոնի դիմաց կմիանամ իրենց: Բայց ես հասկանում էի, որ այս պատմությունը դրա մասին չէ, պաշտոնը ինքնանպատակ չէ, սա մեծ փորձություն էր ու քավարան թեկուզ անձամբ իմ որոշ սխալների համար:
Ես ընդունեցի այս փորձությունը, անցա իմ քավարանը ու շնորհակալ եղա հեղաշրջմանը` դեմքս պարզ, գլուխս բարձր ու դիմագիծս կայուն պահելու, իսկ շրջապատումս մաքրություն մտցնելու համար:
Նախկինում էլ, այս 2.5 տարվա ընթացքում էլ ծառայել եմ պետությանը: Ու կրկին ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ:
2) ԲԱՆԱԿՆ ԱՏՈՂ ՉԾԱՌԱՅԱԾԸ
Վերջին տարիներին պետություն ու փաշինյան բառերը շատերը նույնացրել էին ու համարում էին, որ եթե իր դեմ ես խոսում, ապա պետության դեմ ես: Բայց … նա ապացուցեց, որ ինքը պետություն քանդողն է, պետությունը ներսից կրծող որդը, որ հաշտ չէր ո՛չ ինքն իր, ո՛չ էլ անգամ իր անցյալի հետ: Նա նախկինների դեմ պայքարում էր նախկինների հետ իր կապը մոռանալու և նախկիններից իր ստացած փողերի նստվածքից ազատվելու համար: Նախկինները իրեն շատ «վատություն» էին արել, Լևոն Տեր-Պետրոսյանը անկախ պետություն էր թողել, Ռոբերտ Քոչարյանը տնտեսական երկնիշ աճ էր թողել, ամուր ու ազատ Արցախ էր թողել, Սերժ Սարգսյանը հաղթանակած ապրիլյան էր թողել, Հայաստանի հետ նույն լեզվով խոսող Մինսկի խումբ էր թողել, արտաքին այնպիսի հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը քեզ համարում էր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ը` գործընկեր, ԵՄ-ը` օրինակելի օրինակ` հակադիր շահերը համադրելու համար, գեներալներն ու Եռաբլուրում երեկ և այսօր հանգչող տղաները` հերոսության կենդանի օրինակներ, ոչ թե «հանուն ոչնչի», այլ հանուն հայրենիքի նահատակվելու դասագրքեր էին թողել, Կարապետյան Կարենը պրոֆեսիոնալ թիմի ու թռիչքաձև աճի ( 2017թ.՝ 0.2-ից 7.5 %, 2018թ. ապրիլ՝ 10.6%) օրինակ էր տվել, Վազգեն Մանուկյանը ողջախոհության ու համախմբման օրինակ էր թողել և այլն և այլն: Այս մարդիկ ունեն իրենց սխալները, նրանց կարելի է ընդունել, կարելի է՝ ոչ, նրանց բոլորի օրոք եղել են թերություններ, սխալներ, չափերը կորցրած մարդիկ, (որոնք ի դեպ նիկոլի կախարդական փայտիկով դարձան իր թիմակիցը), բայց ոչ մեկը ավերակ չթողեց իրենից հետո:
Նիկոլն ատում էր այս մարդկանց դրա համար: Նախապես: Բոլորին: Նրանց բոլորի կողքին իր ոչնչությունն էր ընդգծվում։
Քանզի գիտեր, որ նրանց բոլորի իշխանությունների մեջ եղած թերություններն ինքն ունի, սխալները կրկնելու է, բայց նրանց ձեռքբերումներն իր համար անհասանելի բարձրունք են:
Ու նա դարձավ կոռուպցիոներ, դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի,
կործանեց այն ամենը, ինչին դիպավ: Հիստերիկի պես մեղավոր նշանակեց բոլորին։ Որովհետև ատում էր ու իր հետ «ատեցնում»: Նա ատում էր այն, ինչի շնորհիվ այդ մարդիկ կենսագրություն էին կերտել: Նա ատում էր Արցախը: Ու այսքանից հետո նա դեռ երես ունի, թեկուզ և ալկոհոլի ազդեցության տակ բղավում է ու ասում՝ չի լինելու վերադարձ նախկինին: Բա, իհարկե, չի լինելու. էլ որտեղից մեզ այդքան հայրենիք, մի ամբողջ սերունդ, վանք , այդքան տապալած սեր ու հույս։
3) ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ
Ես պայքարել եմ այս ընթացքում, երբեմն` լուռ, երբեմն` աղմկելով, բայց երբեք այս պայքարն ինձ համար չի դարձել ՍՐԲԱԶԱՆ: Ես փոխվել եմ։ Ես երբեք ընկեր չեմ ջնջել դավաճանի գրառումը հավանելու համար, չեմ ջնջել, երբ ինձ կոռեկտ քննադատել են, բայց հիմա անում եմ: Հանեք դրա էջի լայքը, վերադարձեք իրական կյանք, վիրտուալ իրականության կայսրին թողեք մենակ՝ իր ընկեր թուրքերի ու ֆեյքերի հետ: Զրկեք նրան լայքից՝ նրա քաղաքական թթվածնից։ Կամ այստեղ եք կամ այնտեղ։
Անհատական ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, որ երկու տարի առաջ եկավ, դարձավ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ, ազգային դժբախտություն ու .....ԿՈԼԵԿՏԻՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, որտեղ ամեն մեկը իր խղճին ու բարոյականությանը համապատասխան պիտի գծի կարմիր գիծ ու կանգնի: Այն կողմում, որ կողմում ինքը կտարբերվի կենդանուց: Ո՜չ թե որովհետեւ փոփոխության հոտ է գալիս, այլ ապաշխարելով ու գիտակցաբար։
Հ.Գ. Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր «կուսական» անաղարտություն են պահում ու պսեվդոպրոֆեսիոնալի դիմակը դեմքին, ոչ մի բանի մեջ չթաթախվելով սպասում են իրենց աստեղային ժամին, ովքեր օրը հինգ անգամ հիմնավորում են իրենց ԱՇՈՒՆ - ՁՄԵՌ 2020 հավաքածուից լինելը կամ ում ամբիցիաները ավելին են, քան իրենց կարդացած վերջին գրքի կազմի հաստությունը, լավ կլինի խոնարհաբար անցնեն իրենց քավարանը: Լուռ: Հիմա նիկոլին հայհոյելը քավարան չի, պարտք է։ Իմ ու ձեր քավարանները տարբեր են։ Ես «հպարտ» չեմ եղել, դուք՝ այո։
Ու մի բան էլ՝ մի ասեք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա ինֆանտիլություն է։ Քաղաքականությունն է մեզնով ու մեր երկրով զբաղվել։ Ձեզնից շատերի մասնակցությամբ։ Խորը ու համապարփակ։
Հ.Գ. 2 Ես ամեն ինչ անելու եմ, որ վերադարձ լինի անվտանգության ՆԱԽԿԻՆ զգացմանը, տնտեսական աճի ՆԱԽԿԻՆ տեմպերին, ՆԱԽԿԻՆ պրոֆեսիոնալներին ու կդառնամ թշնամի ցանկացածի, ով ուղղակի կամ անուղղակի կերպով կմտածի անգամ, որ կա վերադարձ որևէ արատավոր երևույթի: Այն արատների, որոնց հովանավորը ու հավաքական կրողը նիկոլն է: Տգիտություն, խորը ու կործանարար տգիտություն, հովանավորչություն, կոռուպցիա, պրոֆեսիոնալ սուտ, կեղծիք և այլն:
Ես հիմա հանունի համար եմ կանգնած: Նիկոլ չկա, մոռացեք: Կա Հայաստան, ու կա պայքար հանուն Հայաստանի ապագայի:
Լռելը մեղք է։ Լռելը հանցակցություն է։ Լռելը խարան է։
Կտավը՝ Հերինոմոս Բոսխ, հատված <<Երկրային վայելքների այգի>> տրիպտիխից։ Դժոխք։
Կարելի էր վերնագրել դժոխքի տիրակալը կամ տիրուհին։
 
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
 
На изображении может находиться: 1 человек
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan