Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերն են. այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաներն

Դիտել նաև
Մենք խանգարում ենք Bolton & Co-ին, ինչի համար էլ Նիկոլի ու նիկոլականների միջոցով քանդում են մեր «կաղապարները». Ստեփան Դանիելյան
Trickster-ների մուտքը բարձր քաղաքականություն. Լուսանկար
Ուշացած է, բայց այնուամենայնիվ լուրջ քաղաքական-հետազոտական կենտրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրա ֆինանսներ չպետք է խնայվեն
Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր, կամ ավելի ճիշտ հայկական «հեղափոխության» խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծություն
Գերիների հարցով եթե Ադրբեջանի պահվածքը հասկանալի է, ապա Հայաստանի գործող իշխանության գործելակերպը ոչ միայն անընդունելի է, այլև երկիմաստ
Մենք ոչ կոռեկտ խնդիր ենք քննարկում, արդյունքում, ինչպես միշտ, ստրատեգիական սխալ ենք թույլ տալիս:
Խնդիրը որպես վարչապետ ներկայացուղ անձի հրաժարականը չի, նա իրականում այլևս չկա ու իմաստ չունի նրա հրաժարականի պահանջելու համար էներգիա վատնել: Խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու:
Երբ այդ հարցի պատասխանները ունենանք, այդ ժամանակ Մերժվածը կհեռանա:
1945-ին գերմանացիները ծայրահեղ հոգեբանական վիճակում էին հայտնվել, ամբողջ աշխարն իրենց դեմ էր, երկիրը օկուպացված էր օտար զորքերով ու մարդիկ ապագա չէին տեսնում: Օտարված տարածքներից մոտ 14 միլիոն գերմանացիներ էին լցվել սոված երկիրը, ավելի սրելով ծայրաստիճան վատ իրավիճակը։ Հազարավոր մարդիկ ինքնասպան էին լինում, անգամ ընտանիքներով հանդերձ: Վավերագրական դաժան ֆիլմեր կան այդ ժամանակների մասին:
Սակայն կային մարդիկ, որոնք մտածում էին Գերմանիայի վերածննդի մասին, մասնավորապես Կոնրադ Ադենաուերը և Գերմանիայի տնտեսական հրաշքի հեղինակներից մեկը` Լյուդվիգ Էրհարդը:
Էրհարդը 1943-ից սկսած, երբ Գերմանիայում շատերը լսելով գերմանացի արծրունհովհաննիսյաններին, համոզված էին հաղթանակում, գլխավորում է փոքրիկ հետազոտական խումբ, որը մշակում է նացիստական Գերմանիայի փլուզումից հետո անհրաժեշտ տնտեսական ռեֆորմներն, իսկ Ադենաուերը մտածում էր քաղաքական ռեֆորմների մասին:
Ետպատերազմյան Գերմանիայում, 1949-ին, վարչապետ է դառնում 73-ամյա Ադենաուերը, որի երկարամյա ֆինանսների նախարարն էր Էրհարդը։ Հետագայում Էրհարդը վարչապետի պաշտոնում փոխարինում է Ադենաուերին:
Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերին են։
Այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաներն, իսկ Մերժվածի մասին մոռացեք, նա այլևս չկա, սպասում է մեր ազդակին, որ լքի իր նստավայրը: