«Սրանով նաեւ իմ մեղքն է քավում». Խմբագիրները Կիմ Բալայանին առաջարկեցին դադարեցնել հացադուլը. Տեսանյութ

Մի շարք խմբագիրներն այցելել են հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին եւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին: Նրանցից «Արմնյուզ»-ից Լիկա Թումանյանը ներկայացրեց իրենց առաջարկը Կիմ Բալայանին. «Որպեսզի հացադուլը այստեղ չդադարի, կան մարդիկ, որոնք պատրաստ են հերթափոխով նստել այս աթոռին եւ շարունակել հացադուլը: Այսինքն հացադուլը կշարունակվի»:
Կիմ բալայանը պատասխանեց. «Ամենալավ պատասխանը այդ հարցի տվել է մեծ եղբայրս. Ասել է՝ ես չեմ ընդունում պայքարի էդ ձեւը, բայց եթե 73 տարեկան մարդը այդ որոշումը կայացրել է, ես այդ որոշումը պետք է հարգեմ: Ես չեմ եկել հացադուլի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, ես եկել եմ ասելու, որ իրավապահ մարմւինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները իրականացնել, պարտավոր էին քրգործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար: Որեւէ պաշտոնական արձագանք չկա: Գոնե ասեին՝ նյութեր ենք նախապատրաստում:
Այսօր էլ դիմել եմ ՀՀ նախագահին, որ ինքն էլ անգործություն չդրսեւորի, թող միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով կազմեն եւ փորձաքննության ենթարկեն այդ մարդուն: Ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու բանով տառապում է. մեկը մեծամոլական զառանցանքներն է, մյւսը հետապնման մանիա: Բա իմ զոհողությունը չարժե՞, որ ժողովուրդը մի քիչ ըմբոստանա»:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում: