«Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները

Դիտել նաև
Իմ Քայլի փակ ժողովի ժամանակ Փաշինյանը առաջարկել է երկու տարբերակ
Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա
Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը
«Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում․․․». Շուշիի վարչական շրջանի ղեկավարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցները։ Երեւանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել եւ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։
Ավելին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում