Ստեփանակերտում առաջին դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը
Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը։ Հակամարտության և դրա հետևանքների պատճառով ուսումնական հաստատությունների բացումն սպասվում էր դեկտեմբերի 1-ից ոչ շուտ, հաղորդում է ТАСС-ը:
«Այսօր Ստեփանակերտի առաջին դպրոցն սկսում է ուսումնական գործընթացը։ Այնուհետև կբացվեն մյուսները»,- լրագրողներին ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել մոտ 300 երեխա։ Ներկա է եղել նաև ռուս խաղաղապահների պատվիրակությունը։
Ակնկալվում է, որ առաջին 2 դպրոցների և 2 մանկապարտեզների բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտում: