Միայն Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ խաղաղության հաստատումը. Ա. Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահին

Դիտել նաև
Գործակալների ժամանակը․ Ադրբեջանի հաղթանակն արձանագրվել է ոչ միայն, կամ ոչ այնքան ռազմի դաշտում, որքան պատերազմին նախորդած, ուղեկցող ու հաջորդող շրջաններում գործակալների գործունեությամբ
«Ըտենց ամեն մեկի վրա կարա շպրտի». Արարատ Միրզոյանի գործակալ լինելը ընդդիմությանը չի հուզում
Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում
Ուշադիր նայեք Օմեգայի հավաքագրման ամսաթվին. գիտե՞ք քաղաքական որ թիմում էր այդ ժամանակ ներդրված գործակալ Օմեգան
Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու շոկային լուրից հետո ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Նամակում մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատումը»: