Փաստորեն, ով տեղից վեր է կենում իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով․ կապ չունի՝ առիթ կա՞, թե՞ չէ. Աբրահամյանը՝ ԱԳ նախարարի մասին
Դիտել նաև
«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան
Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել, օրը 2 կարևոր խորհուրդ ունի. Աբրահամյան
Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարար, ԳՇ գլխավոր շտաբի պետ,
ձեր գործընկերը՝ արտգործնախարար Արա Այվազյանն, այսօր անդրադառնալով Արցախում ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ «ռազմադաշտում ունեցել ենք ձախողում»։ Միաժամանակ նախարարը պնդել է՝ «դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:
Քանի որ նոր ԱԳ նախարարն անթաքույց ձևով փորձում է իրադարձությունների ողջ մեղավորությունը մեր զինված ուժերի վրա բարդել, ուզում էի հասկանալ, արդյո՞ք այստեղ ասելիք չեք տեսնում։
Ես դեռ չեմ խոսում մեր արտգործնախարարության՝ վերջին 2,5 տարվա տապալումների մասին, դրա մասին շատերը գիտեն, իմաստ էլ չկա նորից վերհիշելու, սակայն խիստ մտահոգիչ եմ համարում ԱԳ նախարարի այս խիստ տարօրինակ պահվածքը։
Եթե նույնիսկ զինված ուժերը ձախողումներ են ունեցել, չեմ հասկանում, թե ինչու է դրա մասին այս պահին խոսում ԱԳ նախարարը, ինչ խնդիր է լուծում, ում է ցավեցնում։
Միգուցե ԱԳ նախարար նշանակվելու նախապայմանն է՞ դա՝ ամեն գնով անձնական պաշտպանության տակ առնել վարչապետ Փաշինյանին՝ նույնիսկ բանակի պես ինստիտուտին ոտնատակ տալով։
Փաստորեն ով տեղից վեր է կենում իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով․ կապ չունի՝ առիթ կա՞, թե՞ չէ։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից