ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Դիտել նաև
Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24-ի մասին գործը վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածի շրջանակում
Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության դասեր են անցկացրել
Խաղաղ կյանքի հնարավորինս արագ վերականգնումը. ՌԴ ԱԻ նախարարը նշել է ԼՂ-ում մարդասիրական գործողության հիմնական նպատակը
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք, շուրջ 100 կմ ճանապարհ և բնակելի 434 շինություն. ՌԴ ՊՆ
ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված 54 վագոն է ուղարկել ԼՂ. Տեսանյութ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի անդամներից: Նաև ժամանել են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը:
Նախօրեին Իլ-76 ինքնաթիռը փրկարարների լրացուցիչ խմբով և տեխնիկայով վայրէջք է կատարել Երևանում: Նրանք կտեղակայվեն Ստեփանակերտի հարևանությամբ՝ Իվանյան գյուղում: Մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով: