ԱԺ-ն չընդունեց ռազմական դրությունը վերացնելու որոշման նախագիծը

Դիտել նաև
Սեպտեմբերից հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության պլանի միջոցառումները
Անձանց տեղորոշումն այլևս չի կիրառվելու, այդ տվյալները սահմանված կարգով ոչնչացվելու են․ ԱԺ-ն քննարկում է նախագիծ, որի ընդունման դեպքում արտակարգ դրությունը չի երկարաձգվի
Երբվանից քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ
Նոր օրենքը կհասցնե՞ն ընդունել․ ինչ է սպասվում սեպտեմբերի 11-ին
Որ դեպքում կթույլատրվեն հավաքները. արտակարգ դրությունը երկարաձգվեց. Տեսանյութ
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն չընդունվեց 36 «կողմ», 56 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:
Ռազմական դրությունը վերացնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ էր ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ կառավարությունն առաջարկում է ռազմական դրությունը վերացնել աստիճանաբար:
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր ներկայացրել նախագծի վերաբերյալ: