Մանե Գևորգյանը և ՀՀ ՊՆ-նն հերքում են լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր

Դիտել նաև
Հայաստանը ներգրավված չէ Սոթքի հանքավայրի բանակցություններին
Սոթքի հանքի հետ կապված ճշգրտումների ընթացքը մեր օգտին չէ
Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Էն Ջի-Փի-Էս կոորդինատներով ԽՍՀՄ վախտվա սահմաններ «որոշողին» 1987-88 թվի էս քարտեզը փոխանցեք, թող մլուլ տա
Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,-նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է շրջանառվող լուրերը.
«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: