Ինչպե՞ս է Նիկոլը պատկերացնում այդ պատասխանատվությունը՝ ինքնասպանությա՞մբ, դատարանի առաջ կանգնելո՞վ, երկրից փախնելո՞վ, թե՞ նոր պրեմիա ստանալով

Դիտել նաև
Հիմա տուրիստներին կբերեն Շուշի ու մեր՝ հայկական մշակույթը կներկայացնեն որպես թուրքական
Էս պատերազմում մենք ավելի շատ գերիներ ունենք, որովհետև մեր գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր
Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը
«Հասկանալի է դառնում, թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ»․ Էդուարդ Շարմազանով
Հողատուն հասել էր Մոսկվա, որ հայտարարի՝ գերիների հարցը դեռևս չի հաջողվել լուծել
Պատասխանատվության մասին
«Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։
Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը». Նիկոլ Փաշինյան
Թե Նիկոլը ո՞նց է իր վրա վերցնում պատասխանատվությունը՝ իր ֆանտազիայի խնդիրն է: Բայց ուզում եմ լսել, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ պատասխանատվությունը՝ ինքնասպանությա՞մբ, դատարանի առաջ կանգնելո՞վ, երկրից փախնելո՞վ, թե՞ նոր պրեմիա ստանալով:
Այ այս հարցի պատասխանից հետո նա պետք է իրավունք ունենա խոսել հետագայի պատասխանատվության մասին: Պատասխանատվությունը բարոյական հարթությունից դուրս է եկել սեպտեմբերի 27-ից հետո, բազմահազար զոհեր տալուց, հողեր զիջելուց և տասնյակ հազարավոր ընտանիքների բռնի տեղահանումից հետո: Հիմա նյութեղեն պատասխանատվության պահն է: Մնացածը պրոզա է, մանիպուլյացիա, դեմագոգիա և ուղղված է բացառապես իշխանությունը պահելուն: Իշխանությունը պետք է ոչ միայն իրեն անձամբ, այլև իր քաղաքական թիմին, որ հենց հիմա էլ կրծքով պահում է իրեն՝ Նիկոլին, բայց սեփական անվտանգության մերկանտիլ նպատակներով:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից