Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին

Դիտել նաև
«Շուրջ 1000 սիրիացի զինյալներ հրաժարվում են կռվել հայերի դեմ». Իրաքում ՀՀ դեսպանություն
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատությունը Երևանում բարեհաջող է անցել
Թուրքիայի և Իրաքի վարչապետները քննարկել են Իրաքյան Քուրդիստանից նավթի մատակարարման հետ կապված հարցերը
ԻՊ զինյալները իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ Իրաքում
ԱՄՆ-ն չհամաձայնեցված ավիահարվածներ է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ (տեսանյութ, լուսանկար)
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:
«Ցավոք, ԻՊ ահաբեկչական խմբավորումը գոյություն ունի և ավելի է ակտիվացել, քան մի քանի ամիս առաջ: Մենք տեղեկություններ ունենք, որ խումբը տեղակայված է Անբարի, Քիրքուկի և Դիյալայի նահանգների որոշակի տարածքներում և Նայնավի որոշ շրջաններում», – ասել է Հուսեյնը:
«Մեզ մոտ են տարբեր քաղաքացիություններ ունեցող ԻՊ անդամներ», – նշել է Հուսեյնը՝ ավելացնելով, որ Իրաքի իշխանությունները երկխոսության մեջ են Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ԻՊ-ին միացած և երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ կատարած իրենց քաղաքացիների հարցով։
Zham.am