«Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա». «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ քաղաքացուն. Տեսանյութ
Ես այս պահին չեմ կարող ոչինչ ասել, որովհետև դեռ քննարկմանը չեմ մասնակցել, Սյունիքում եմ եղել: Հիմա կգնամ, կհասկանամ՝ ինչ է, հետո կարծիքս կհայտնեմ: Այս մասին ԱԺ-ի մոտ լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքացիներ՝ ռազմական դրությունը չեղարկելու պահանջին ու լրագրողի դիտարկմանը, թե Խաչատրյանն էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Քաղաքացիներից մեկի «դավաճան» վանկարկմանը պատգամավորն արձագանքեց. «Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա»:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ ծառայողական մուտքի մոտ։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նաև՝ միաժամանակ պահանջում չեղարկել ռազմական դրությունը:
Նշենք, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրության չեղարկման նախագծին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
Աղբյուր՝ Tert.am