Ֆրանսիացիների նվերը Գետաշենի ազատագրմանը և Արծրունին հավատացող հայ ժողովրդին
Դիտել նաև
«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը
Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում` տրանսպորտի գինը թանկացնելով. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հերթական հանցագործությունն է իրականացնում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով. Անդրանիկ Թևանյան
Նրանք, ովքեր առանց հասկանալու ուրախանում են, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը և պնդում, թե բա «Ֆրանսիան Նիկոլի խաթր ճանաչեց Ղարաբաղը», ճիշտ նույն կերպ ուրախանում էին, երբ Արծրուն Հովհաննիսյանը հերթական շրջանը հանձնելուց հետո խոսում էր մարտավարական նահանջի և մեր հաղթանակի մասին։
Նրանք, ովքեր ուրախանում են, թե, իբր, Ֆրանսիան ճանաչել է ԼՂՀ անկախությունը, նույն ձևով ուրախանում էին ու համոզված պնդում, որ մենք ազատագրել ենք Գետաշենն ու Շահումյանը։
Ֆրանսիայի Սենատում գիտեն, որ հայ ժողովուրդը Սևրի դաշնագրի պես բաներից երեխայի նման ուրախանում է, ուստի տալիս է։ Միևնույն է իրենից բան չի գնում։
Հ․Գ․ Ի դեպ, Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ Ֆրանսիայի կառավարության անունից հայտարարել է, որ ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի դրական բան չի տա Հայաստանին ու Արցախի բնակչությանը, ինչպես նաև Ֆրանսիային։ Բայց նիկոլենք սրա մասին չեն խոսի։
Պողոսներից «լայքեր» պոկելու, նրանց խաբելու և կապիտուլյանտի խայտառակ իմիջից ազատվելու համար Փաշինյանն իր էջում գրել է․ «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։
Նրա այս գրառումը շատ նման է «Շուշիի համար մարտերը շարունակվում են» բլեֆին, որից ժամեր անց ստորագրվեց կապիտուլյացիոն ակտը՝ Շուշին թուրքին հանձնած վիճակում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից