Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին. նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի. Ա. Հովհաննիսյան. Տեսանյութ

Հայաստանի գերագույն գլխավոր ծաղրածուն շարունակում է մանիպուլյացիաները, նա մշտապես խաբել է հասարակությանը, և նրան չընդունող շատերն առայսօր վախեր ունեն՝ չհասկանալով, որ իրենց երեխաների ապագան են խորտակում․ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցի առաջ ամբողջ հայ հասարակությանն անվանեց անինքնասերների, արժանապատվություն չունեցողների, պատվազուրկների հանրություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ պահին գուցե «լավագույն» լուծումն էր, քանի որ հավանաբար հաջորդը Երևանն էր հանձնելու։ Ի՞նչ է, պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշա՞տը չի տվել։ Հայ հասարակությունը չի ընդունել դա, մարդիկ Փաշինյանի երկուսուկես տարվա թմբիրից կործանարար արագությամբ դուրս են գալիս։

Նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, և ոչ միայն չի փրկել շատերի կյանքերը, այլև ամբողջ Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի»,-ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե ունենանք այս մարտահրավերները չգիտակցող իշխանություն, գարնանը կստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ. «Այս պատերազմից առաջ շատերս զգուշացնում էինք այդ վտանգի մասին։ Նոր պատերազմի դեպքում, գուցե կորոնավիրուսով պայմանավորված, մարդիկ նույնիսկ արտագաղթել չհասցնեն, թեև տարբեր դեսպանատներում դիմումների քանակը հազարների է հասնում։

Եթե չկարողանանք նորմալ բանակցող ունենալ, մենք տապալելու ենք ամեն ինչ։ Ալիևը ծաղրում էր Փաշինյանին նույնիսկ մինչև պատերազմը, Ադրբեջանը երբեք նման խայտառակ բառապաշար թույլ չի տվել Հայաստանի որևէ ղեկավարի նկատմամբ։ Փաշինյանը միակն է, որը հանդուրժում է այդ վերաբերմունքը»:

Նախկին նախարարի կարծիքով՝ Փաշինյանի թշվառ լինելը երևում է որևէ նախկին իշխանության հետ համեմատության մեջ. «Սա դավադիր և դավաճանական պատերազմ էր։ Փաշինյանն ատում է նախկիններին, որովհետև պարտվել է նրանց բոլոր հարթություններում։ Սրանք պատմության գիրկն անցած մարդուկների կույտ են և չեն հասկանում՝ ինչ փորձանք են բերել պետության գլխին։ Նրանց արդարացնող և հավատացող մարդիկ չգիտեն՝ իրենք իրենց գլխին ինչ են բերել։ Այսօր ոչ միայն իշխանություն, այլև պետություն չկա, պետության ղեկավար կոչվածը մեզ անպատիվների հանրություն է համարում»:

Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին, դա ատելության ամենաբարձր դոզավորումն է. «Պետության ղեկավարը փաստաթուղթ է ստորագրում, երբ չի կարդացել այն, ընդամենը արագորեն ստորագրել է, հաջորդ օրը մենք իմացել ենք, որ մի քանի օրից տարածքներ ենք հանձնում։ Այս փաստաթուղթը Հայաստանի շահի մասին ոչինչ չի պարունակում։ Նույնիսկ գերիների ու անհետ կորածների ժամանակացույց չկա, պետություն էլ չկա, որ զբաղվի այդ հարցով»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ այս պատերազմի հարցով ապագա խորհրդարանում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովը ոչ թե հանրության բաց նյարդի վրա կխաղա, ինչպես Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն էր, այլ մի շարք ցավոտ բացահայտումներ կանի: «Ամենաանբարո պնդումն այն է, որ Փաշինյանը կյանքեր է փրկել։ Եթե այդպես լիներ, պատերազմի երրորդ օրը լրահամալրումը դադարեցնելու հրահանգ տված մարդը հերոսանալու կոչեր չէր անի։ Նրա համար մարդու կյանքը զրոյական արժեք ունի»,-ամփոփել է ՀՀ արդարադատության նախկին նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan