«Վաղարշակ Հարությունյանի քիթն Արցախյան պատերազմի տարիներին վառոդի հոտ չի առել»․ Հրանտ Բագրատյան

Դիտել նաև
Դատարանը հետ է վերադարձրել Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի
Պակասում է զբաղվածների թիվը, կենսամակարդակի հարցերը սրվել են, սննդամթերքի գներն աճել․ ահա այսպես, երկիրը դեգրադացվում է, մինչև ե՞րբ
Որքան ես եմ հասկանում, մեր հասարակությունը կրկին փրկիչներ է փնտրում
«Դուրս չի գալիս»․ Բագրատյանը՝ իշխանականների ներկայության մասին. Տեսանյութ
ԳՇ տխրահռչակ պետը հայտարարել է, որ «մենք ապրիլյանից եթե դասեր քաղած չլինենք, ապա վերջին պատերազմը կտեւեր 15-20 օր եւ մենք կկորցնեինք ողջ Արցախը»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմի ժամանակ սպաների խնդիր է եղել. գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ավելի վաղ վերացրել էր մոբիլիզացիոն ռեսուրսի զորամասերը, որի պատճառով զորահավաքի արդյունքում զինվորագրվածները չեն կարողացել ինչ-որ սպայի գլխավորությամբ գնալ և զբաղեցնել ինչ-ինչ դիրքեր։
Նա հայտարարեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը պետք է տար այնպիսի խորհուրդներ, որ չի տվել։ «Այսօր Վաղարշակ Հարությունյանը դարձել է պաշտպանության նախարար և իր կենսագրության մեջ նշում է, որ Արցախյան նախորդ պատերազմի վետերան է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրա քիթը վառոդի հոտ չի առել»,- այս մասին ասաց Հրանտ Բագրատյանը։
Zham.am