Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում Արթուր Դավթյանը Մոսկվա է մեկնել ընտանիքով, ժամանցն անց է կացրել մոսկովյան թանկարժեք ռեստորաններում․ Mediaport Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը. զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին. Տեսանյութ
17
Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա. Մինասյանը՝ Միրզոյանի արձագանքի մասին. Լուսանկար Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Ա. Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Մ. Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել. Տեսանյութ Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. Լուսանկար SOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու Հայաստանը Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ. ՈՒՂԻՂ «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին Բաց նամակ ՀՀ դատախազությանը N2. Ամո՛թ Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. բայց Նիկոլ կարո՞ղ է տենց բան անի. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Նամակ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղից. ավելի շատ են այնտեղ լուրեր հասնում, թե Տիգրանաշենը ևս պիտի հանձնվի Ադրբեջանին Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա. Մինասյանը՝ Միրզոյանի արձագանքի մասին. Լուսանկար Արարատ Միրզոյանն արձագանքել է Միքայել Մինասյանին Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Լուսանկար Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արցախը բեռ ասողներին պետք է ուղարկել Կապան այս ճանապարհով... ընտանիքով... և գիշերով Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Ա. Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Մ. Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել. Տեսանյութ Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ Ինչպե՞ս է ստացվել, որ զինապարտության տարիքի Աշոտ Փաշինյանը ռազմական դրության պայմաններում հատել է պետական սահմանը Որ դռան զանգը տալիս են, գլազոկից նայեք, նոր բացեք Վաղարշակ Հարությունյանը այս պահին Ստեփան Դեմիրճյանի տանն է, փորձում է համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. Տեսանյութ ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Աննան ու Լեյլան իրար հետ թեյ են խմելու Դուբայում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ Երկար մտածում էի, թե մեր երեխեքի գլխակերի ընտանիքը ինչո՞ւ է Մոսկվայում որոշել այցելել Большой театр․ պարզվեց՝ այդ թատրոնում ընտիր բուֆետ կա՝ իկրայով բանով Վերջին ժամանակներում գեներալի մեդալներն ու կոչումները կաշառքի պես մի բան դարձան. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Մասիվի թաղապետը սպառնում է աշխատանքից հեռացնել Facebook-ում հակաիշխանական գրառումներ անող աշխատակիցներին Ինչքան վերլուծում եմ, Նիկոլը և իր կամակատարներն ամեն ինչ արել են, որ հնարավոր չլինի հաղթել Հայաստանում 22 հազարից ավել բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է «կտել» բնակչությանը. Լուսանկար Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. Լուսանկար Հայկ Հաջինազարյանը կղեկավարի Բայդենի աշխատակազմում հաղորդակցությունների բաժինը Այսինքն, երբ ադրբեջանցին մտնի մեր տուն՝ մեր գլուխը կտրելու, եթե մենք իրանց ըտեղ ցույց տանք, որ «տես, խաղաղ ապրել եմ սովորում, էս էլ դասագիրքը», կթողնի, կգնա Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում Լենա Նազարյանը պարզապես կատարյալ հիմար է․ Արամ Գաբրելյանով «Դասալիքն իրենք են, իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից…». Արթուր Վանեցյան. Տեսանյութ Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը» «Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք». Վազգեն Մանուկյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին SOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու Հայաստանը Արթուր Դավթյանը Մոսկվա է մեկնել ընտանիքով, ժամանցն անց է կացրել մոսկովյան թանկարժեք ռեստորաններում․ Mediaport Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը. զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին. Տեսանյութ Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ. ՈՒՂԻՂ Տիկի՛ն, ձեր քաղաքական առաջնորդը հենց այդ 18 տարեկան որդիների ու դուստրերի կյանքի գնով իր հրեշավոր ծրագիրն իրականացրեց․ Ամոթ ունեցեք ու լռե՛ք, իրոք լռե՛ք․․․ Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ. Տեսանյութ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց «թշվառ-անտեր» ազգի տեսլականը. այսինքն՝ վերջնական կործանման օրակարգը Այս հայտարարությունները միայն հաստատում են, որ «Իմ քայլը» այլեւս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդի շահերը Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Պատրաստվեք պր Հարությունյան, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Դու և հայի թշնամու ղեկավարը նույն տեքստն եք ասել`«Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը» Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե, ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու Հայկ Մարությանը Պրահայում էր, նոր է վերադարձել Հայաստան, ու դեռ պարզ չէ, թե երբ աշխատանքի կներկայանա Այսօր Վազգեն Մանուկյանն ու Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր Եթե անհապաղ չեն հարուցում քրեական գործ ու ձեռնամուխ լինում քննություն կատարելուն, ապա հերթական անգամ թույլ են տալիս կատարված ու շարունկվող հանցագործության նախապես խոստացված պարտակում Դոլարը՝ 527 դրամ իսկ եվրոն 648. Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ալիևը մի այսպիսի ԱԺ փոխխոսնակ ունենար Նազարյան Լենան ասում ա, որ հեռանալուց հեռանալու են թիմով. ես դեմ եմ էտ տարբերակին, ուսապարկերի նման դիֆիցիտին էս երկիրը չի դիմանա

Ձեռք են բերվել բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին: Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի եւ 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող եւ վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բազմզաթիվ դեպքերի մասին:

Մասնավորապես՝

2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին եւ հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են եւ նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին եւ իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը եւ այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին,  կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաեւ պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին եւ Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:

2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են եւ ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:

2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան եւ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան եւ բացահայտ առեւանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:

 «Hraparak.am» էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին:

Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման եւ քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

Արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռեւս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսեւորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաեւ քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի եւ գործակցության մեջ են նաեւ ռազմագերիների եւ գերության մեջ գտնվող ՀՀ եւ ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan