Էրդողանը նշել է Ղարաբաղում խաղաղության երաշխավորներին՝ Թուրքիա, Ռուսաստան եւ Ադրբեջան

Դիտել նաև
Էրդողան. Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի խմբաքանակի մատակարարման հարցը
Գերմանիան թուրքական վերլուծական կենտրոնին մեղադրել է Եվրոպայում Էրդողանի կառավարության քարոզչությունն իրականացնելու համար
Էրդողանը հրաժարվել է WhatsApp մեսենջերից
«Այս որոշումը ակնհայտ հարձակում է մեր երկրի վրա». Էրդողան
Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը
Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
«Մենք մեծ ներդրում ենք կատարել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան նախագահ Պուտինի հետ, մենք քննարկել ենք քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղում խնդրի լուծման համար: Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
Zham.am