Փաշինյանն արդարացրեց Հայոց Ցեղասպանությունը. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Հայաստանում բոլորն ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն». Միքայել Մինասյան
23
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին՝ ուղիղ ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան. Տեսանյութ Համացանցում է հայտնվել Բակո Սահակյանի մահացած անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը Եթե 2018 թվականի ապրիլից Հայաստանի ղեկավարը դառնար Թուրքիայի գործակալը, ապա ի՞նչ պիտի աներ նա, և ի՞նչ կա, որ չի արել Նիկոլ Փաշինյանը Պատերազմի մասնակիցները չեն ստացել աշխատավարձերը. ակցիա ՊՆ-ի դիմաց. ուղիղ Ազգային ժողովն ընտրում է ԲԴԽ անդամներին. ՈՒՂԻՂ AgoraVox. Արցախի դեմ պատերազմի օրերին Ադրբեջանն օգտագործել է ՆԱՏՕ-ի հարձակողական զենքը. Լուսանկարներ Պատերազմ Արցխում
«Պարզվում է՝ հանգանակության գումարներով նաև «դոլարի կուրս» են փորձել պահել». Արմեն Աշոտյան Կոնգրեսականը զենքով ցանկացել է ներխուժել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ Խնդիրը նրանում է, որ սրանք կգնան, իսկ ադրբեջանցիք դեռ տասնամյակներով մեզ ու աշխարհին հիշեցնելու են սրանց ասածները Այս նշանակումով կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնություն էլ չկա... Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը այցելել ա Արցախ ու Ալիևը դրանից չի նեղվել «Հայաստանը վարի գնաց այն պահին, երբ զանավեսկեն մտավ պատգամավորի աշխատասենյակ». Երվանդ Վարոսյան Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին՝ ուղիղ Զիդանը վարակվել է կորոնավիրուսով Մինչ իր շքեղ առանձնատունը գոմ անվանող Ջհանգիրյանը նոր պաշտոն էր ստանում, շուռնուխցի Ստեփանի իրական գոմը դրանց պատճառով անցել է Ադրբեջանին Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Իմ Քայլի փակ ժողովի ժամանակ Փաշինյանը առաջարկել է երկու տարբերակ Ես առաջ մեղադրում էի Հայաստանից գնացողներին, իսկ հիմա դրա ոչ մի բարոյական իրավունքը չունեմ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ Այն մարդը ով կասի, որ մենք, կամ մեր բանակը պարտվել են այս պատերազմում կդառնա իմ թշնամին, քո տղան չի պարտվել, պարտվել են Նիկոլն ու իր գրպանի շները․ Արա Վարդանյանը՝ Գեղամ Նազարյանին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ Նախկինների թեման կարելի է փակված համարել․ ապացուցվեց «նախկիններ» շահարկման դատարկությունը «Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք». Գ. Սուրենյան Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է Բայդենի նախագահ դառնալուց հետո մառախուղը աստիճանաբար սկսել է ցրվել. Արցախը և Հայաստանը վտանգված են Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ում՝ ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է, հույս ունեմ ու վստահ եմ, որ շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի․ Ա․ Սիմոնյան Փաշինյանն արդարացրեց Հայոց Ցեղասպանությունը. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Ինչքան ուժ ունեք, այնպես արեք, որ ՀՀ-ից բոլորը երես թեքեն». Կարեն Հովհաննիսյան Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ Կունենանքւ և ՆԳ նախարար, և ոստիկանապետ. Ինչ է ուզում Փաշինյանը Սյունիքի տարածքների հանձնումը Ադրբեջանին փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պատասխանը Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»․ Yerkir.am. Տեսանյութ Այսօրվա լուրերում ակտուալ է գոմի թեման, մի քանի օր առաջ ոչխարները և իր նախրապանը․ օրը մի բանով շեղում են, դե մենք էլ շեղվում․․․ «Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան. Տեսանյութ «Միայն 100.000 դրամը դարձել է 300.000». Սերգեյ Ղահրամանյանը՝ ավտոկայանատեղիների վճարի դրույքաչափերի մասին Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան․նա հանդիպել է վրացի գործընկերոջը Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին «Ազգային օրակարգ»-ը չի մասնակցելու. Արա Գասպարյան. Տեսանյութ ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ

Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde

Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Այս վերտառությամբ հոդված է հրապարակել Le Monde-ի   լրագրող Պյոտր Սմոլյարը, հաղորդում է Tert.am-ը: 

Հոդվածում մասնավորապես նշվում է. «Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի և ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երևանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձևաչափը ՝ Մինսկի խումբը:

Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանևրելու տարածքը»,-ասվում է հոդվածում:

9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը: Բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը:

«Մենք չենք կարծում, որ ռուսները ուրախ են թուրքերի` Կովկաս ժամանելու կապակցությամբ, նրանք հասկանում են, որ Ֆրանսիան և Մինսկի խումբը կարող են օգնել խուսափել նման« տետ-ա-տետ» իրավիճակից»,-կարծում է դիվանագիտական աղբյուրներից մեկը:

«Փարիզն ընդգծում է, որ եռակողմ պայմանավորվածությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ  խնդրի կարգավորմանը: 120 000 հայ փախստականներ, որոնք փախել են ռազմական գործողությունների թատերաբեմից,  պետք է վերադառնալու հնարավորություն ունենան: Թուրքիայի կողմից ուղարկված օտարերկրյա զինյալները` մոտ 2000 սիրիացի վարձկան, ըստ ֆրանսիական կողմի, պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից: Բացի այդ, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև նախատեսվող տարանցիկ միջանցքի հետ կապված, հարցեր են առաջանում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Սա ամրապնդում է տեղի բնակչության կարծիքը, որ հայկական պետության ամբողջականությունը վտանգված է»,- մտածում է Սմոլյարը:

«Եվս մեկ զգայուն կետ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու առաքելությունը: Ռուսաստանն արդեն շուրջ 2000 զինծառայող է տեղակայել, ստեղծել է դիտակետեր և անցակետեր: Բայց հարց է առաջանում թուրքական ներկայության վերաբերյալ: Հղում անելով «Մերձավոր Արևելքում, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի հետ շատ լավ փորձի» վրա` Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ պարզաբանել է, որ համաձայն է շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի միջոցով տեղեկատվության հավաքման և վերլուծության համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարին»,-նշում է լրագրողը:

«Ֆրանսիան, որը մի քանի ամիս դատապարտում է Անկարայի բռնի հարձակումները տարբեր ճգնաժամային գոտիներում, չի կարող դրական գնահատել այս գաղափարը և քննարկում է հրադադարի ռեժիմը վերահսկելու այլ բանաձևեր: Բայց ինչպե՞ս կարող է դրա վրա ազդել», - հարցնում է լրագրողը:

«Քարնեգի» հետազոտական կենտրոնից Թոմաս դե Վաալը կարծում է, որ անհրաժեշտ է «վերստեղծել Մինսկի խումբը՝ վերադառնալով 1990-ականներին գոյություն ունեցած համանախագահների ռոտացիայի գաղափարին: Վերլուծաբանի կարծիքով, Ֆրանսիան պետք է հրաժարվի իր աթոռից: Մտքեր կան, որ Ռուսաստանը օգտագործում է այս ձևաչափը միայն իր համաձայնությանը միջազգային լեգիտիմություն տալու համար, պարզապես կնիք դնելու համար»-նշում է Դե Վաալը: Եթե ձևաչափը պահպանվի, կարևոր է, որ այն ներառի եվրոպական երկիր կամ, գուցե, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն: Այս երկիրը պետք է հարգանք վայելի  ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սակայն ներկայում Բաքուն Ֆրանսիային ընկալում է որպես հայամետ ձայն, որը նրան զրկում է ազդեցության ցանկացած լծակից:

«Հայ համայնքում ընկալումն այլ է՝ չնայած Էմանուել Մակրոնը մատնանշել է Բաքվի և Անկարայի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆրանսիային  «անաչառության պահանջ» է ներկայացրել: Ազդեցությունը պահպանելու համար խոսք անգամ գնալ չի կարող կողմերից որևէ մեկի կողմում լինելու մասին: Տհաճ փաստարկ է հայերի համար, հատկապես Կովկասում Թուրքիայի իշխանության ամրապնդման ֆոնին, որը պատասխանատու է 1915-ի Ցեղասպանության համար, որը նա մինչ օրս հրաժարվում է ճանաչել»,-ասված է հոդվածում:

«Ելիսեյան պալատի մեկ այլ մտահոգություն. տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը: Այս առիթով Էմանուել Մակրոնը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի հետ: Կազմակերպության առջև խնդիր է դրված. կարճ ժամանակում ստեղծել փորձագետների առաքելություն, որոնք պետք է գույքագրեն նշանակալի մշակութային արժեքներ: Առաքելությունը կարող է մեկնել մինչ 2021 թվականը սկիզբը: Նրա աշխատանքը դժվար կլինի: Ադրբեջանը, օրինակ, մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, որ նրանք հեռացել են՝ իրենց հետ վերցնելով եկեղեցիների խաչերը և խոսում են թալանի մասին: Այնուամենայնիվ, այս գյուղացիները ցանկանում էին պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը թշնամիների վրեժխնդիր ձեռքերից»,- ամփոփում է հոդվածը Le Monde-ը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan