Ծայրահեղ փնթի պատերազմ...Մենք մեզ կորցնում ենք մեր կորստի ցավից...
Ծայրահեղ փնթի պատերազմ...
Ամեն առումով անպատասխանատու վիճակ...Բացերն այնքան շատ են, որ ամաչում էլ ես կաշվիդ վրա զգացածին համապատասխան աջակցություն պահանջել կամ ակնկալել...
Ուղղակի այս պահին զոհվածների, անհայտ կորածների, գերևարվածների ընտանիքներին պետք է պարտադիր հոգեբանական աջակցություն ցուցաբերվեր՝ իշխանությունների հետևողականության ներքո։
Կարող է ձեզնից ինչ-որ մեկը կարդա ու մտածի, որ այս խառը պահին ինչ է ուզում, բայց չէ...
Հիմա, հենց հիմա մեկը մյուսի գործունեությանը արգելք չհանդիսանալով՝ պետք է ամեն ոլորտ իր գործն աներ։
Որքան փորձում ես ուժեղ գտնվել, մեկ է չի ստացվում։ Ահավոր ծանր է, շատ ծանր։ Մենք մեր տներից դուրս չենք գալիս, մենք մեր վշտի մեջ ենք, անկեղծ, շատ անգամ մեզ կորցնում ենք ու թվում է, թե ելքեր չկան, կամ լավագույն դեպքում՝ վատագույնը։ Կյանքի իմաստ չենք տեսնում։
Մի խոսքով, մեզ էլ է պետք մասնագիտական հոգածություն...Հոգեբանի աջակցություն...Մենք ուժեղ չենք...
Մենք մեզ կորցնում ենք մեր կորստի ցավից...
Լենա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից