«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը փորձադա՞շտ է Նախագահի ու իր խորհրդականի համար

Հայաստանում գրեթե բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն ու նրա թիմի ամբողջական հեռացումը իշխանությունից։ Միաժամանակ և բնական է փնտրտուք է ճգնաժամային վարչապետի ու նախարարների։ Բազմաթիվ անուններ են շրջանառվում, շատերն էլ ասում են կարևորը անունները չեն, որակներն են։ Այդ բազմաթիվ առաջակների մեջ կան նաև անընդունելի առաջարկներ, որոնք, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնել, որովհետև այս պատասխանատու պահին կարևոր է կրկին չսխալվելը։

ՀՀ Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, օրինակ, իր հետևյալ պատկերացումներն է հանրայնացնում․ «Նորերը, իմ պատկերացմամբ, ոչ թե մարդիկ են, ում առաջին անգամ կտեսնենք կամ երիտասարդ են, այլ հայության ազգային ամբողջական ներուժից՝ աշխարհի 10 միլիոն հայերի ընտրանին են՝ պրոֆեսիոնալ «ճգնաժամերի կառավարիչներ»։ Այո, հենց 18-20 կամիկաձեներ, որոնք իրականում կարող են իրենց ապրած կյանքով և փորձով կառավարել ճգնաժամեր, իսկ թե որ երկրից կլինեն, այսօր ես չեմ կարող ասել, բայց խնդրում եմ դուրս եկեք միայն մոտ 2.5 միլիոն ՀՀ բնակչության ցուցակից, հատկապես ՀՀ պետ ռեգիստրում գրացված մոտ 82 քաղաքական կուսակցությունների ցանկից»։

Խիստ անընդունելի մոտեցում։ Այսինքն, առաջարկում է՝ «մի հատ էլ եկեք, սենց էքսպերիմենտ անենք, տեսնենք ինչ կլինի։»

Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, բերել մարդկանց, որոնք հայ են, ինչոր տեղ լավ մասնագետ են, բայց Հայաստանին ծանոթ չեն, ծանոթ են հոդվածներով, տեսանյութերով, կամ սրա նրա պատմածով, բերենք ու սկսեն ադապտացվելը այստեղին, մի երկու տարի էլ փորձեն մի բան անել, որ կամ ստացվի, կամ ոչ, վերջում էլ անուն կպցնեն, թե էս ի՞նչ ժողովուրդա, պլաստիկ շշերը չի առանձնացնում, դրա համար էս օրին ա։ Չէ, պարոնայք, շնորհակալ ենք, ձեզ պահեք։

2018 թվականին բերեցինք նոր մարդկանց, այսպես ասած՝ թարմ դեմքեր, որոշները իբր դրսում կրթություն ստացածներ էին, այլ, ավելի ազատական արժեքներով առաջնորդվողների, արևմտամետների ու սորոսականների, ու ի՞նչ արեցին մեր երկրի գլխին։ Էքսպերիմենտ էր, արեցինք, ու գոհե՞նք։

Այդ դրսից բերածներից մեկն էլ Թևան Պողոսյանի շեֆն է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այն ժամանակ էլ ասում էին, Լոնդոնից ենք բերել, դիվանագետ է, մեծահարուստ է, ունի լիքը կապեր, ԱՄՆ փոխնախագահի հետ պաչիկով բարև ունի, արքայազն Չարլզի հետ մոտ է ու ի՞նչ արեց։ Արմեն Սարգսյանը և իր կապերը, իր 3 տարվա պաշտոնավարման ընացքում Հայաստանին քանի՞ կոպեկի օգուտ է տվել։ Արմեն Սարգսյանը տարվա կեսը Հայաստանից դուրս էր, գործուղումների էր գնում, հանդիպում էր ինչոր գործարարների հետ, Հայաստան էր բերում միջազգային համաժողովներ, «Բոինգ» ու այլ խոշոր կորպորացիաների ղեկավարների։ Այդ ամենի արդյունքում քանի՞ ներդրում բերեց Հայաստան, ի՞նչ կոնկրետ օգուտ տվեց։ Բացարձակ ոչ մի օգուտ։ Արմեն Սարգսյանից միակ օգուտն այն է, որ նա հրաժարվել է իր աշխատավարձի՞ց։ Բայց արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք մենք երկրի նախագահից աշխատավարձ չստանալ ենք ակնկալում։ Ցնդաբանությու՛ն, կասեք, պաշտոնի նշանակվում են արդյունք տալու համար, ոչ թե աշխատավարձ չստանալու։ Ասում էիք Բրիտանիայում մոտ է թագավորական ընտանիքի հետ, այնտեղի քաղաքական էլիտաների հետ, այդ դեպքում ինչպե՞ս եղավ որ Բրիտանիան էր որը միակն էր, որ դեմ քվեարկեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում, տապալելով գոնե բանաձևի ընդունումը, որ խաղաղություն կպարտադրեր Ադրբեջանին։ Հարց է առաջանում, բա էլ ո՞ր օրվա համար էին, Ձեր այդքան ծանրակշիռ կապերը։ Դրսի 10 միլիոն հայերի շրջանակից պեղած-բերած 4-րդ Նախագահը պաշտոնավարման ողջ ընթացքում երեք բանով է աչքի ընկել՝ երեխաների հետ պաղպաղակի համտեսման տեսանյութով, Ամուլսարի պահապանների հետ Քոչարի պարելով ու բարբեքյու պատրաստելով։ Հա մեկ էլ որ լուռ է մնացել բազմաթիվ կարևորագուն ու վտանգավոր դեպքերում, հղում անելով թե՞ լիազորություն չունի։ Լիազորություն չունեիք, հայտարարություն կարայիք նաեյիք, ճիշտ ու սխալի ուղություններ կարող էիք տալ, կոչ կարող էիք անել երբ իշխանության մի ժյուղը մյուսին դրած հալածում էր, նման դեպքերը բազմաթիվ են։ Ձեզ ասեմ, այլ բանով նա չի մնա մեր հազարամյա հիշողության մեջ, մարդը այդպիսին է։

Քանի անդրադառնում ենք դրսից եկած իբր «մասնագետների», հիշեմ մեկ այլ դրսից եկածի՝ քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը։ Ի՞նչ արեց մեր ավիացիայի հետ, քանդեց հիմնահատակ, մեր ավիաընկերությունները հայտնվեցին եվրոպական սև ցուցակում, իսկ ամենապատասխնատու պահին թռավ իր հայրենի Դանիա, որտեղ իր տունն էր։ Մեկ ուրիշ դրսից բերված էլ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն էր, Ամերիկայից էր եկել։ Քանի՞ ամիս աշխատեց ու ի՞նչ արեց։ Ոչինչ, ոչ մի, օգուտ։ Մյուսին ասեմ, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Չգիտեմ ինչ արեց, բայց որ Սփյուռքի հետ մեր երկրի հարաբերությունները այսքան վատ չեն եղել, երբեք, Սփյուռքի ներուժը այսքան սակավ չի ներգրավվել, ինչքան այս պատերազմի ժամանակ էր, սա ևս փաստ է։

Հա, մի թեմա էլ կար 2018-ին դեռ, թե իբր հեսա մեծագույն հայազգի տնտեսագետ Աջեմողլուն մեր տնտեսությունը տեսեք ինչ է անելու, պայմանավորվել ենք, բան։ Հետո պարզվեց մարդը փող էր ուզել, որ տեսական ծրագիր գրեր մի հատ, մի հատ էլ հյուրախաղերի գար վարչապետի ու այլոց հետ նկարվելու, լավա ֆայմել են, չտվեցին, նա էլ, բնականաբար չեկավ։

Պարոնայք, Հայաստանը փորձադա՞շտ է ձեզ համար, ամեն մեկին բերենք մի երկու ամսով ռեզյումե հարստացնի ու գնա՝ երկրին մազաչափ անգամ օգուտ չտալով։ Դու՛ք լուրջ մտածում եք, որ Հայաստանը նման էքսպերիմենտների ռեսուրս ունի՞։ Ունի՞ Հայաստանը դրա ժամանակը, փողը, նեռվը և այլն։ Դասականի ասած Հայաստանը հո որբի գլուխ չէ՞, որ ով հասնի՝ խուզի։

Հայաստանում պետք է պաշտոնյա աշխատի մարդ, որը Հայաստան չի գալիս որպես խոպան, պետք է պաշտոնյա լինի մարդ, որի տունը Հայաստանում է, երեխաները Հայաստանում են, որը ծանոթ է Հայաստանին, Արցախին, ամագ ունի, որը դողում է իր հայրենիքի համար, որովհետև իր տունն է։ Զարեհ Սինանյանը, շուտով պաշտոնից կզրկվի, ինչ է ձեզ թվում, որտե՞ղ է ապրելու այդուհետ։ Ճի՛շտ եք, Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, ոչ Երևանում, ոչ Գյումրիում, ոչ էլ առավելևս Ստեփանակերտում։ Նույնն էլ Տաթևիկն է անելու, Ռեվազյան, նույնը՝ Արմեն Սարգսյանը։

Մենք չունենք երկիր, որի հետ խաղ էր և փորձարկումներ պետք է անենք։ Մենք կուշտ ենք փորձերից։ Մենք տարիներ շարունակ ապացուցել ենք, որ ունենք կադրեր, որոնք մեր երկիրը կարող են վերականգնել, տնտեսական աճ բերել։ Մենք ունեցել ենք ու ունենք նման կադրեր, պարզապես պետք չէր սևերի ու սպիտակների բաժանել։ Չէր կարելի արտաքինգործոց փոխնախարար նշանակել իր կենսագրությունում առաջին անգամ աշխատանքի, դա բարոյալքեց այդ ամբողջ համակարգը, մասնագետներին զրկելով որևե ստիմուլից։

Մենք չենք կարող իշխանության ղեկը մարդկանց տալ, որոնց չենք ճնաչում, չենք տեսել իրենց արած գործը, արդյունքը։ Մենք այլևս դատապարված ենք, միմիայն ճիշտ որոշումներ կայացնելու, որոնք հիմնված կլինեն կառավարողների ոչ թե, արհեստածին՝ սիրում ենք, չենք սիրում, կամ ընդունում ենք, չենք ընդունումի վրա, այլ կարո՞ղ է, թե՞ ո՛չ, սկզբունքի։ Կրկնում եմ՝ մեր երկիրը փորձադաշտ չէ։

Աղբյուր՝ YerevanToday.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan