Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել արվեստի բազմաթիվ գործեր

Դիտել նաև
Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին
«Գորշ գայլերը» Շուշիում դպրոց են կառուցելու. Էրդողանն ու Ալիևը համաձայնություն են տվել Բահչելիի առաջարկին
Միկրոձեռնարկատերերը պետք է հաշվետվություն ներկայացնեն մինչև 2021 թ. փետրվարի 1-ը․ ՊԵԿ
Այսուհետ ադրբեջանցիները Շուշի քաղաքի պատկանելության հարցում որպես ապացույց դնելու են Նիկոլ Փաշինյանի խոսքերը, նշելով թե բա դա էլ հո մենք չենք ասում
«Շուշին ոչ թե ընկել է, այլ Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով». Սերգեյ Կուրղինյան. Տեսանյութ
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել և Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխել արվեստի բազմաթիվ գործեր, որոնք նշանակալի ժառանգության մաս են կազմում:
«Հանրային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Վիգեն Ավետիսի ղեկավարմամբ, և լիազորել նրան հանդես գալ Հանրային խորհրդի անունից, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր լինի քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ»,- ասված է ՀԽ-ի տարածած հաղորդագրությունում: