Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել Ռուսաստանի սահմանը իսկ թռիչքի գումարը կազմել 25.000 եվրո. Լուսանկար
Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:
«Նշենք, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել է Հայաստան»,- հայտնում է ալիքը:
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս գիշեր Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով (կոդային համարը՝ RA67172, ավիաընկերություն՝ Jet Travel Club): Չարտերային թռիչքի արժեքը կազմել է 25.000 եվրո: Ուշագրավ էր Արցախում ստեղծված աղետի ֆոնին նախագահը նման գումար է ծախսում մեկ չվերթի համար»,-գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ Mediaport-ում: