Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից Trickster-ների մուտքը բարձր քաղաքականություն. Լուսանկար Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք
20
Noon Post. Թուրքական «Բայրաքթարներն» էին, որ փոխեցին ուժերի հարաբերակցությունը հօգուտ Բաքվի, ինչն առաջ անել հնարավոր չէր Կառավարության հետ հարցուպատասխան Ազգային ժողովում. Տեսանյութ Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Միքայել Մինասյան Դավաճանության հանցակազմով գործի հարուցումը պարտադիր է. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում Հայաստանում իշխանափոխությունը կարող է լինել հայկական, ռուսական և թուրքական մոդելով․ Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ դատական նիստին զուգահեռ բողոքի ակցիա է դատարանի շենքի առջև․ Տեսանյութ Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է Պատերազմ Արցխում
Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ «Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու». Տիգրան Ավինյան «Պատերազմից հետո հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ». Փաշինյան «Կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, այդ թվում՝ դեպի բուն Սյունիք». վարչապետ «Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևի վիրավորանքներին». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին «7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում. բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում». Փաշինյան Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. գործն ուղարկվել է դատարան «Ռեստարտի» անդամներն ընդհանուր առմամբ 239 000 դոլար դրամաշնորհ են ստացել, այդ գրանտները սիրուն աչքերի համար չեն նվիրել․ Ն․ Մալյան (տեսանյութ) Շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին «Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար». Թոմաշ Լեխ Բուչիչ Noon Post. Թուրքական «Բայրաքթարներն» էին, որ փոխեցին ուժերի հարաբերակցությունը հօգուտ Բաքվի, ինչն առաջ անել հնարավոր չէր «Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս դահլիճում հրաժարական չեք պահանջել». Փաշինյան. Տեսանյութ Դուք հրաժարական տալո՞ւ եք, եթե այո, ապա ե՞րբ. Տիգրան Ուրիխանյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի Հա, էլի, ի՞նչ ասեն, եթե ուշքն ու միտքն Ադրբեջանի հետ առևտուր անելն է Ինչու են աշխատանքից ազատել Նարինե Խաչատուրյանին. բացառիկ մանրամասներ Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները Ադրբեջանի կողմից այդ դրոշմանիշի թողարկումը ֆաշիզմի դրսևորում է. Փաշինյան. Տեսանյութ Շուշին հայկական մշակութային կենտրոն է` անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում. Արա Այվազյան. Տեսանյութ Արցախում 2021-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կտրամադրվի 31,5 մլրդ դրամ. դա 4,4 մլրդ-ով ավելի է 2020-ից. Թանդիլյան Կոնկրետ ինձ ուզում են սահմանափակել՝ զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան «Օրհնյալ լինի քո գալը, ձյուն»․ Նունե Եսայանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել Հայտնագործությունը, որ կարող ես անել, գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր՝ գերազանցում է ուժերդ․ Սեյրան Օհանյան Կառավարության հետ հարցուպատասխան Ազգային ժողովում. Տեսանյութ Դատարանում միջադեպից հետո ակնհայտ ընկճված վիաճկում է եղել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան՝ «Սիրտս» Վարչապետի պաշտոնը մեծագույն պատասխանատվություն է, որի հավակնորդին պիտի առաջադրի ժողովուրդը ու նաև քաղաքական մերիտոկրատիան,այլ ոչ ինքնակոչը Թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը նեղսրտել է ՄԻՊ-ի հրապարակումից և ոտուձեռ ընկած փորձում է պաշտպանել հոգեվարգի մեջ գտնվող իրենց իշխանությանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ Ոչ թե պետք էր իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող էր ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ. Փաշինյան 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից. փաստաբան Աննա Հակոբյանը պետական գաղտնիքի կրող է. ո՞վ է նրան թույլ տվել լքել երկիրը. Զարուհի Փոստանջյան. Տեսանյութ Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱԻՊԾ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից Սրանք կատարյալ անմեղսունակ են Գերիների վերադարձի նախագիծը տապալած իմքայլականներն առաջին ընթերցմամբ ընդունեց ազգային փոքրամասնությունների օր հռչակելու նախագիծը Trickster-ների մուտքը բարձր քաղաքականություն. Լուսանկար Իջևանի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա Հորդորում ենք վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված ժամկետներում․ ՃՈ Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Միքայել Մինասյան Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին «Պարզվեց՝ Սասուն Միքայելյանը դեռ գոյություն ունի։ Ավելին, հանդիպել ա մեկ այլ դավաճան Վաղարշակ Հարությունյանի հետ». Աննա Մկրտչյան Բանակն ու զինվորին միմյանց հակադրելու` իշխանության «տեխնոլոգիան» Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ Թուրք Նիկոլի աներձագ Հրաչոյին հրապարակային եմ հարցնում՝ սուտը նիկոլի տղա լինի՞, թե Միրզոյան Արարատը ԱԱԾ գործակալ Օմեգան չի Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Բենիամին Մաթևոսյան. «Նոր բանակցող է պետք. հետհաշվարկն արդեն սկսվել է, կեղծ օրակարագերն այլևս չեն աշխատում»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում իշխանությունների պատկերացումներն ու «իրականությունը» ոչ մի կապ չեն ունեցել այն իրականության հետ, որում գտնվում է Հայաստանը: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իրենք ինչ-որ գործողություններ էին իրականացնում, որոնք պատերազմի հանգեցրին: Պատերազմի՝ այն պայմաններում, երբ մենք, փաստորեն, առանց դաշնակիցների էինք մնացել: Հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ նա, դիմելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, փաստացի ասաց՝ թող իրենք հարմարվեն թավշյա հեղափոխության իրականությանը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, թեպետ պատերազմը հակառակը ցույց տվեց, բայց, այնուամենայնիվ, իշխանությունն այսօր էլ իր օրակարգն ունի:

«Անգամ այս խայտառակ փաստաթղթից, հազարավոր զոհերից ու տարածքային կորուստներից հետո փորձում են պահպանել այդ «իրականությունը». այսինքն, մենք կրկին հանգում ենք մի կետի, երբ իշխանությունների ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրապես առկա իրականությանը: Բայց, մեծ հաշվով, Ն. Փաշինյանի իշխանությանն ուղղակի հաշված օրեր են մնացել: Ընդդիմությունը և հասարակության ճնշող մեծամասնությունը հաղթելու է, այս վարչակազմը հեռանալու է՝ իր անփառունակ հետքը թողնելով Հայոց պատմության դասագրքերում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության հեռացման պահանջների վերաբերյալ շրջանառության մեջ դրվող որոշակի թեզերի՝ քաղաքագետը նկատեց. «Ակնհայտ էր, որ իշխանությունն անգամ պատերազմից հետո է փորձելու մանիպուլ յացիոն ինչ-որ մեթոդներ կիրառել: Իրականում դա միակ բանն է, որ իրենց մոտ հաջողվում է: Բայց, իհարկե, վերջնարդյունք չի ունենալու, չի ստացվելու: Օրինակ՝ ընդդիմությունը շատ լավ է գիտակցում, որ այս պահին «մենք պետք է փոխենք այդ փաստաթուղթը» ասելը նոր պատերազմ է նշանակում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ներկայիս իրավիճակում նոր պատերազմը միայն Թուրքիային է ձեռնտու: Եվ տրամաբանական է, որ ընդդիմությունը դրա համար չէ, որ պայքարում է:

Մյուս կողմից՝ ընդդիմությունը շատ տրամաբանական պահանջներ է դնում, շատ տրամաբանական քաղաքական տեքստեր է հնչեցնում առ այն, որ պատերազմի ավարտը և այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, բացի ամեն ինչից, նաև նոր բանակցությունների սկիզբ է: Եվ տրամաբանական է, որ նոր բանակցությունները պետք է վարի այն ուժը, որը ծանրաբեռնված չի լինի ներկայիս կապիտուլ յացիոն խայտառակ փաստաթղթի իրողություններով: Բացի այդ, վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք տեսել ենք այս իշխանությունների գիտելիքների պաշարը, Արցախյան հարցին տիրապետելու աստիճանը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում իրենց պատկերացումները հանգեցրեցին նաև նրան, որ պատերազմի օրերին մենք մենակ էինք մնացել: Ռուսաստանի Դաշնությունը միակն էր, որն իրական օգնություն էր ցուցաբերում պատերազմի օրերին:

Բայց հասկանո՞ւմ եք՝ անմեղսունակություն է հպարտանալ նրանով, որ մենք պայքարում ենք 90 միլիոնանոց Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց ահաբեկիչների դեմ: Պատերազմող երկրի համար միայնակ մնալն անմեղսունակություն է: Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Ն. Փաշինյանը կարող է մնալ, բայց գուցե մենք մեղսունակության կանխավարկածո՞վ ենք նախընտրում լուծել քաղաքական գործընթացը: Եթե այդպես է, ապա տրամաբանական է, որ Հայաստանում իշխանության պետք է այնպիսի քաղաքական ուժ լինի, որը կկարողանա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնել: Բացի այդ, մենք պետք է նոր էջ բացենք Իրանի հետ մեր հարաբերություններում:

Իրենք ևս շահագրգռված են, որ Հայաստանում այնպիսի իշխանություն լինի, որի հետ կարելի է արդյունավետ փոխհարաբերությունների համակարգ կառուցել: Իսկ Ն. Փաշինյանը չի կարող դա անել և չի կարող ոչ թե նրա համար, որ իր հանդեպ հակակրանք կամ նման այլ բան կա, ոչ, խնդիրը շատ պարզ է. երկուսուկես տարին շատ հստակ ապացուցեց, որ այս մարդիկ իրենց պատկերացումներով չեն կարող երկիր ղեկավարել, ու իրենք երկիրը դեպի անդունդն են տանում»:Նրա խոսքով, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում և հարաբերություններ կառուցել, մեզ նոր իշխանություն է պետք: «Դաշտ են գցել նաև մի թեզ, թե ընդդիմությունն աթոռակռիվ է անում: Երկու հանգամանք եմ ուզում առանձնացնել այդ առումով. նախ՝ այսօր Հայաստանն այն վիճակում է, որ դժվար է գտնել մարդու, որը պատրաստ կլինի իր վրա վերցնել պատասխանատվության այն ահռելի բեռը, որը կարող է ընկնել իր ուսերին:

Երկրորդ՝ եթե խոսենք այնպես, ինչպես իրենք են սովոր, այսինքն՝ գռեհիկ տոնով, ապա որոշ չափով սա աթոռակռիվ է: Մասնավորապես՝ այն առումով, որ եթե չլինի այդ աթոռը, հնարավոր չի լինի բանակցություններում որոշակի բաներ փոխել, որոշակի բաներ հստակեցնել, վերջիվերջո, սահմանը այնպես գծել, որ մեր բնակիչները ստիպված չլինեն երկու օր առաջ տեղեկանալ իրենց գյուղը լքելու մասին: Ի վերջո, այնպիսի բանակցող պետք է ունենանք, որը վերջում չի գա ու մեզ փաստի առաջ կանգնեցնի՝ ասելով՝ ոչ միայն, օրինակ՝ Մեղրիով ճանապարհ պետք է անցնի, այլ եկեք ընդհանրապես Մեղրին հանձնենք, այս հարցը «կարգավորվի» ու գնա: Հետևաբար, նոր բանակցող է պետք, որը համապատասխան լիազորություններ կունենա, և տրամաբանական է, որ լիազորություններն այդ աթոռն է տալիս:

Հետևաբար, երևի անգամ ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներն են գիտակցում, որ թեզերն ու մանիպուլ յացիաները, որոնք իրենք են կիրառում ու քարոզում, աղերս չունեն իրականության հետ: Քանի որ մարդիկ, որոնք այսօր դեռ իշխանության են, քաղաքական գործընթացների շրջանակներում ևս պրիմիտիվ են իրենց պատկերացումներում, իրենց թվում է, թե հանրությունն էլ է այդքան պրիմիտիվ»,- ասաց նա՝ շեշտելով, որ «նախկիններ», «սև հանցավոր ռեժիմ», «թալան» և նման այլ թեզերն այլևս չեն աշխատելու: «Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ թշնամին Գորիսի տակ կանգնած է: Սրանից ավելի վատ էլ ի՞նչ պետք է լինի:

Հետևաբար, կեղծ օրակարգերն այլևս չեն աշխատում: Ընդհանուր առմամբ, համոզված եմ՝ դեկտեմբերի 1-ից հետո գործընթացները շատ ավելի արագ կընթանան, և այս անփառունակ իշխանությունը կուղարկվի պատմության աղբանոցը: Ատելության գեներացում, ջարդ, որը մինչ այս իրականացվել էր իրավապահ մարմիններում: Ջարդ, որն իրականացվեց Սահմանադրական դատարանում: Ջարդ, որն իրականացվեց պետական ինստիտուտների կայունությունն ապահովելու գործընթացը խաթարելու ուղղությամբ: Իմ տպավորությամբ՝ այս ամենն ուղղված էր հենց նրան, որ այն X պահին, երբ գիշերային որոշմամբ գրիչի մեկ հարվածով Արցախն ուղղակի կհանձնվեր, իշխանությանը շատ մեծ դիմադրություն ցույց չտրվի:

Բայց, կրկնում եմ, դեկտեմբերի 1-ից հետո պատկերը շատ ավելի պարզ կլինի ու ակնհայտ կդառնա, որ իրենց հանցավոր ծրագիրը, որն այդքան երկար ժամանակ իրականացնում էին, հայ հասարակության կողմից չի ընդունվել ու երբեք էլ չի ընդունվելու: Հետևաբար, ատելության գեներացիան, ինստիտուտների ջարդը չի տալու այն արդյունքը, որը Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ունենալ: Իսկ ակնկալվող արդյունքը հետևյալն է. իրենք ուզում են այս խայտառակությունից հետո ևս շարունակել պաշտոնավարումը, և վեցամսյա ճանապարհային քարտեզը հենց դրան էր ուղղված: Մարդը կարծում է, որ ինքն այս ամենից հետո կարող է պաշտոնավարել:

Այս մարդիկ ընդհանրապես աղերս չունեն ո՛չ ՀՀ-ի հետ, ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ հայկական շահերի հետ: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է մի բան ընդունենք ու անկեղծ լինենք ինքներս մեր առաջ. Նիկոլ Փաշինյան իշխանության ղեկավար ունենալը մեր կոլեկտիվ սխալների ցցուն դրսևորումն է: Նա, ցավոք, այն հասարակության պրոդուկտն է, որում մենք ապրել ենք վերջին տասնամյակներում: Ն. Փաշինյանի հեռացումից հետո երկրի ներսում շատ լուրջ և գլոբալ վերափոխումներ պետք է իրականացնենք: Բոլոր ինստիտուտները վերափոխման, վերաարժևորման կարիք ունեն: Պետք է ինքներս մեզ հարցնենք՝ այս տարածաշրջանում ուղղակի գոյատևո՞ւմ ենք, թե՞ ինչ-որ հարցեր ենք լուծում»,-եզրափակեց Բ. Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan