Սա պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանի, և թե՛ Վրաստանին. թյուրքագետը սիրիացի վարձկաններին Արցախի կորսված տարածքներում բնակեցնելու մասին
Դիտել նաև
«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
«Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան
«Ալիևն այսօր ասել է, որ 2018-ին ՀՀ նոր կառավարությունից հավաստիացումներ է ստացել, որ տարածքները կվերադարձվեն». Վարուժան Գեղամյան
«Թուրք-ադրբեջանական նոր թիրախը Սյունիքն է». Վարուժան Գեղամյան
«Միջանցքն առևտրի համար չէ». Վարուժան Գեղամյան
Sky News-ի արաբական ծառայության տվյալներով (հոդվածը կցում եմ՝ https://bit.ly/2US7Kai) Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքները արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։
Եթե նայեք քարտեզին, կհասկանաք, թե ժողովրդագրական պատկերի փոփոխությունը ինչ է նշանակում. Հայաստանը և Արցախից մնացած հատվածը արևելքից ու հարավ-արևելքից շրջափակվում են նոր թյուրքերով, որոնց հովանավորը Անկարան է և որոնք պատրաստի զինյալներ են։ Սա պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանի, և թե՛ Վրաստանին։
Դե իսկ մեզ պիտի որ սթափեցնի։ Եթե հասկացել եք մեր վրա կախված ֆիզիկական նոր վտանգը, ապա ժամանակն է պահանջելու կոմպետենտություն ու իրական քաղաքականություն, ոչ թե կրկես ու քաղաքականության իմիտիացիա։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից