ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
Դիտել նաև
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ)
Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի
Պետք չի վախեցնել պատերազմով և կոտրել ժողովրդի դիմադրությունը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Փաշինյանը դիվանագիտական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Դմիտրի Սուսլով (տեսանյութ)
Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում պատերազմով. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Zham.am-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:
Սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21 մլն 500 հազար դրամ։
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։