ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Դիտել նաև
Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
Եվրախորհրդարանն ընդգծեց, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները պետք է անպատիժ չմնան. ԱԳՆ խոսնակ
AgoraVox. Արցախի դեմ պատերազմի օրերին Ադրբեջանն օգտագործել է ՆԱՏՕ-ի հարձակողական զենքը. Լուսանկարներ
Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ուշագրավ ձայնագրություն. Տեսանյութ
Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Zham.am-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:
Սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21 մլն 500 հազար դրամ։
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։