Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Հայ-ադրբեջանական նոր սահմանին ամրաշինական աշխատանքներ պիտի արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է

Կիլոմետրերով չեմ չափել եւ դժվարանում եմ ասել, թե Հայաստան- Ադրբեջան սահմանը ինչքանով է ավելացել, բայց մի բան հաստատ է, որ հիմա ստիպված պետք է հսկայական ծավալի ամրաշինական աշխատանքներ արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ ընդգծելով, որ, օրինակ, Քարվաճառում բնական խոչընդոտներ կային, ռելիեֆի շնորհիվ այդ տարածքը շատ լավ պաշտպանված էր, եւ թշնամին որեւէ հաջողություն չկարողացավ ունենալ, բայց այն հանձնել են։

«26 տարիների ընթացքում ամրաշինական աշխատանքները էին արվել, ենթակառուցվածքներ էին սարքվել, ճանապարհներ էին կառուցվել, զորամասեր եւ այլն, էդ ամեն ինչը հիմա զրոյից պետք է արվի, սա միլիոնավոր, եթե չասեմ՝ միլիարդավոր դոլարների ծախս է։ Ավելին ասեմ՝ փաստորեն ահագին տարածքներ, որոնք հանգիստ օգտագործվում էին օրինակ, գյուղատնտեսական նպատակներով, էդ տարածքները հիմա լինելու են հակառակորդի ուղիղ նշանակության տակ։ Մենք ունենք Տավուշի օրինակը, հիմա Սյունիքի մարզի մի հսկայական մաս, Ջերմուկի կողմերը եւ Գեղարքունիքի զգալի մասը հայտնվելու է նույն կարգավիճակում»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։

Թե իշխանություններն ինչ են անում սահմաններն ամուր պահելու համար, ռազմական փորձագետը հստակ չի կարող ասել, բայց արձանագրում է, որ պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

«Հաշվի առնելով ներկա իշխանությունների ստեղծած պարալիչը, ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լուրջ աշխատանքներ տարվում են, եւ դա էլ է խնդիր, հաշվի առնելով այն, որ հակառակորդը շատ շուտով արդեն էդտեղ է լինելու»,- նկատեց նա։

Անդրադառնալով այսօր մամուլում տարածված մի տեսանյութի, որում երեւում էր, թե ինչպես են զինվորները գետնին քնում՝ Վրթանեսյանն ասաց. «Ես չեմ տեսել այդ կադրերը, չգիտեմ՝ որտեղ է, մշտական վիճա՞կ է, թե ոչ, բայց հաշվի առնելով, որ բազմաթիվ զորամասեր լքվել են, թողել են թշնամուն, այդ թվում առանց մի կրակոցի, ստորագրությամբ են տվել, այս պահին, այո, նաեւ տեղի խնդիրներ է լինելու շատ լուրջ»։

Հարցին՝ արդյոք Արցախում հայկական զորք լինելո՞ւ է, թե միայն խաղաղապահներն են մնալու, ռազմական փորձագետը ենթադրում է, որ պետք է լինի, բայց չի պատկերացնում, թե օրինակ՝ զորքի մատակարարումն ինչպես է արվելու։

«Խնդիրն այն է, որ այդ թղթի կտորում, որի տակ ստորագրել է Հայաստանի ոչ բարով վարչապետը, ոչ մի բան հստակեցված չի։ Եթե ասում են, որ զորքը շփման գծից հետ է քաշվում, բայց էդ զորքը պետք է մատակարարվի, վարժանքների մասնակցի, օրինակ, որտե՞ղ են էդ վարժանքներն անելու, զենք-զինամթերքն իրենց ո՞նց է հասնելու, ո՞նց են համալրվելու։ Միայն կատարյալ անպատասխանատու եւ անուղեղ մարդը կարող էր նման քայլի գնալ»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության տեքստից, ռազմական փորձագետի համար պարզ չէ նաեւ ռուս խաղաղապահների լիազորությունները, պարտականությունները։

Համատեղ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվեց ամբողջական հրադադար եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտ, սակայն դրանից հետո ահազանգեր հնչեցին, որ հայկական կողմից գերեվարումներ են եղել։ Կարեն Վրթանեսյանը այս ամենի թիվ մեկ պատասխանատուն համարում է վարչապետին, ում ստորագրությամբ նման իրավիճակ է ստեղծվել։

«Նա նույնիսկ որեւէ բան չի քննարկել, որեւէ բան հստակեցված չէ այդ փաստաթղթում, շատ անհասկանալի է»,- շեշտեց նա։

Անհետ կորած զինվորականների հարազատներն օրեր շարունակ Պաշտպանության նախարարություն են գնում, հանդիպումներ պահանջում, որպեսզի ինչ-որ նորություն իմանան, սակայն ապարդյուն։ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ գործընթացը կարող է երկար տեւել։

«Հաշվի առնելով, որ տեղեր կան, որտեղ ամսից ավել են մարմինները եղել, հնարավոր է, որ նույնիսկ եղբայրական գերեզմաններում թաղվել են, դրանք պետք է գտնել, ԴՆԹ անալիզ հանձնել, որ հասկանալի լինի, թե ում մարմինն է։ Շատ բարդ եւ երկար աշխատանք է, ցավոք, նույնիսկ սկզբնական շրջանում, երբ մեր կորուստներն այդքան շատ չէին, այդ աշխատանքները բարձիթողի էր, շատ բաներ նորմալ չի արվել, չեն հրապարակվել կորուստների անունները, մինչդեռ մարդիկ կան, որ վաղուց արդեն Հայաստանում հուղարկավորվել են, բայց իրենց անունները զոհերի ցուցակում այդպես էլ չի հայտնվել։ Այսպիսի խայտառակ անպատասխանատվություն ես չէի պատկերացնում, Հայաստանի նորագույն պատմության մեջ նման բան չի եղել»,- նշում է նա։

Կարեն Վրթանեսյանը իրավիճակը գնահատելով ընդգծում է, որ կառավարման համակարգը կոլապսի մեջ է, ինչն էլ նշանակում է, որ ներկա իշխանությունները ի վիճակի չեն նույնիսկ ամենապարզ ֆունկցիաները կատարել եւ ըստ նրա՝ այդ դեպքում միակ լուծումը իշխանությունների անհապաղ հեռացումն է։

«Իրավիճակը մտահոգիչ է, սպառնալիքներով լի, եւ Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստ չեն այդ իրավիճակի հետ առերեսվելու։ Ըստ էության, մենք տեսնում ենք պատասխանատվությունից փախուստ, մենք տեսնում ենք մեղավորներ նշանակելու եւ սեփական մեղքերը կոծկելու միտումներ, եթե չասեմ՝ ուղիղ գործողություններ, ինչը շատ վտանգավոր եմ համարում այս իրավիճակում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan