Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ` մինչև Հայաստանն էլ ամբողջությամբ վարի չտա, չի՛ հանգստանա

Դիտել նաև
5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են
«Ջալալ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, բավականին լավ տեսք ուներ». Վահրամ Պողոսյան
«Հուսանք ցուցակով հաջորդ պատգամավորը դուրս կգա խմբակցությունից…». Ռոբերտ Հայրապետյան
«Ասում են հղիության ամիսները կնոջ կյանքի ամենահեքիաթային շրջանն է․․․ բայց ոչ այս անգամ»․ Լիլիթ Մուրադյան. Լուսանկար
Նիկոլ, բոլորիս տունն ես այրել, մեր ունեցած ամենաթանկը՝ մեր Հայրենիքը. դու՛ մեզ սովորեցրիր քեզ հայհոյել ու անիծել
Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ` մինչև Հայաստանն էլ ամբողջությամբ վարի չտա, չի՛ հանգստանա: Մեզանում դեռ կան մտածող մարդիկ, որ ասում են` հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է Նիկոլ չեղած Փաշինյանը։
Սո՛ւտ է... Առնվազն` ինքնախաբեություն է...
Պարտվել է ժողովուրդը։ Այն էլ` «չորով», խոշո՛ր հաշվով, հիմնավորապես։ Պարտվել է` այն պահին, երբ «նախկինների» հանդեպ ատելությամբ կուրացած ամբոխը Նիկոլ չեղածի պես խելա(մոլա)գար մեկին ձեռքերի վրա բերեց, նստացրեց վարչապետի աթոռին։
Երկուսուկես տարի ազգովի պարտվում էինք` հանդուրժելով խելա(մոլա)գարի և անմեղսունակների իր խմբակի կազմաքանդիչ «գործունեությունը», որի վերջը լինելու էր այն, ինչ եղավ...
Շարունակում ենք պարտվել` համակերպվելով այն արտառոց փաստի հետ, որ Արցախը (ոչ թե` ընդամենը Շուշին, Հադրութի շրջանը, սկուտեղի վրա թշնամու զոհասեղանին մատուցված հարյուրից ավելի այլ բնակավայրեր և սրբավայրեր) երկուսուկես տարի շարունակ մանրից`«մինի հեղափոխությունների» միջոցով հանձնող տականքը (կեսգիշերին ստորագրված կապիտուլյանտական «համաձայնագիրը» սոսկ հայրենիքի հանձնման-ընդունման ակտի վավերացումն էր) ոչ միայն դեռ «առոք-փառոք» նստած է վարչապետի գահավորակին, այլև համարձակվում է պատժիչ գործողություններ իրականացնել իր անվերապահ հրաժարականի պահանջով հանդես եկող շրջանակների նկատմամբ։
Այնքան լկտիություն ունի, այն աստիճան պնդերես է, որ տզի պես կպել է աթոռին ու չի՛ էլ մտածում հրաժարական տալու մասին` մարդ է ընդունում-ճանապարհում... գետինը մտնելու, լեզուն իրեն քաշելու, պապանձվելու, փասա-փուսան հավաքելու և «հեռու մի տեղ» գնալու փոխարեն խոսում է... «ապագայի» ծրագրերից։
«Տղամարդ» է, խոսքի տերն է. ասե՞լ է` ի՛նչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչելու, այդպես էլ անում է` չի՛ ճանաչում, և վե՛րջ, թեկուզ գլուխներդ պատով տվե՛ք...
Ու մեծ հաշվով` ճիշտ է ասում։ Ժողովուրդը պարտվել է, բայց ինքը չի՛ պարտվել. արել է այն, ինչ պահանջվում էր, ինչ իրենից հասնում էր, ինչի համար երկուսուկես տարի առաջ բռնազավթել է իշխանությունը` հայտարարելով. կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա...
Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ, որովհետև «միսիան» դեռ չի ավարտվել։
Դեռ անելիք ունի` մինչև Հայաստա՛նն էլ վերջնականապես վարի չտա «ժողովրդի թույլտվությամբ», չի՛ հանգստանա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից