«Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ (լուսանկար) Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր
28
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Տեսանյութ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին «Գող՝ սիրտը դող». Վազգեն Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները Կառավարության նիստը. Տեսանյութ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՄԻՊ-ը մանրամասնում է. Լուսանկար Պատերազմ Արցխում
«Ալֆա» ջոկատի հրամատարի փոփոխությունից հետո ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել Ռուսաստանի դեսպանն ակտիվացել է. այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն Այսօր Հայոց բանակի 29-րդ տարեդարձի օրն է «Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին Վարդենիսի ոստիկանների հայտնաբերել են հեռուստացույցի գողին. այն նվիրել էր զոքանչին Այդ ինչի՞ վրա էիք այդքան ուրախանում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Տեսանյութ Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ (լուսանկար) Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան Պատերազմի մասնակիցների ընտանքիները Լիդիանի ուշադրության կենտրոնում. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր Այս հայտարարությունն ուղիղ ակնարկ է այն մասին, որ վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Կապիտուլյանտ նախարարի հետ հրաժարվել են հանդիպել Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները «Ցույցերի ընթացքում իրավապների վրա հարձակված երիտասարդների հետ երկխոսություն չի լինի». Պեսկով Դիմակավորված ավազակային հարձակում Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մոհամմադ Ջավադ Զարիֆին. Տեսանյութ Նոր որոշում. Փաշինյանը Ավինյանին գործուղում է Սյունիքի մարզ Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Արա, ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Ռուբեն Մելիքյան Բոլորին հայտնի թուրք ներող, թուրք սիրող ընտանիքի արժանավոր զավակ, սորոսի Արսեն Խառատյանը մի ինքնախոստովանական, որ բնորոշմամբ «հստակեցնող» գրառում է կատարել Այո, պիտի մասնակցեմ վաղվա հայահավաքին․ Արտակ Թովմասյան Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին «Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով». Մանե Թանդիլյան ԵԽԽՎ-ն հունվար ամսվա նստաշրջանում արձանագրել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին Սահմանադրական մարմինն ի զորու չեք լուծարել Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին Ադրբեջանի կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է. Գագիկ Աղաջանյան «Հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում, իսկ մենք ասում ենք՝ զորավարժություն ա էլի» Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ՝ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ․ Փայլան Փոխոստիկանապետը՝ Էդուարդ Աղաջանյանի՝ Ոստիկանության պետի տեղակալ նշանակվելու մասին. Տեսանյութ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է Սրանք պատերազմի օրերին Արցախ գնալու համար բյուջեից ճանապարհածախս ու աշխատավարձ են ստացել, իսկ ձեր վրա ծախել են՝«ֆռոնտ ենք գնացել» Ցավով եմ նշում, բայց, սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից Նայեք` նույնիսկ ֆուտբոլն են քաղաքականացնում այսքանից հետո, որտեղ ի դեպ մի շարք խաղացողներ այլ երկրների քաղաքացիներ են Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը Ծնվել է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին Քեթի Տոպուրիային ու նրա նորածին որդուն դուրս են գրել ծննդատնից Մենք մնալու ենք Նիկոլի ու իր թափթփուկների կոկորդներին այնքան, մինչև չազատագրեք մեր երկիրը ներքին թուրքից Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին պատմական Կարս նահանգում՝ Հայաստանի հետ սահմանին. Տեսանյութ Վրաստանի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով Առաջնորդը ՀՀ-ում, ըստ էության, ուրվագծվում է՝ Ռոբերտ Քոչարյան․ Գաբրելյանով

Ես ևս մեկ անգամ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել՝ սա պատմության ավարտը չէ, սա պարզապես հրադադար է. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ

«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր վստահություն են վայելում: Այս մանդատն առաջին հերթին հայ ժողովրդից պետք է նրանք ստանան, էլիտայից, Սփյուռքից և ռուսական ղեկավարությունից: Ցանկացած մեկը, ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, պետք է վստահություն վայելի միանգամից բոլոր կողմերից»,- Թինա Կանդելակիի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր և առաջին նախագահ (2006-2011), Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանության փոփոխությանն ու հնարավոր թեկնածուներին:

Հարցին, թե եթե ինքը ստանա այդ վստահության մանդատը, ինչպե՞ս իրեն կպահի, և ո՞ւմ խորհուրդ կտա իր փոխարեն. Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ չի կարծում՝ այս պահին կոնկրետ անունների ու գործողությունների քննարկումը դրական արձագանք կունենա, քանի որ մենք դեռ պետք է անցնենք որոշակի փուլերի գիտակցման շրջանը:

«Գլխավոր մոդելը, որը և Հայաստանի համար առաջին հերթին, և Արցախի ու այնտեղ ապրող մարդկանց համար, և Ադրբեջանի, և Ռուսաստանի համար կարևորագույնն է, պետք է լինի տարածաշրջանում կայունության կարևորագույն էլեմենտ հանդիսացող փոփոխությունների երկարաժամկետ մեխանիզմը: Առանց տարածաշրջանի կայունության, առանց հումանիտար խնդիրները լուծելու համար ստեղծվող մեխանիզմի՝ որևէ բանի մասին խոսելն ավելորդ է: Հիմա կարևորն էմոցիաները հանդարտեցնելն ու մարդկանց այն վիճակի բերելն է, որ ոչինչ դեռ ավարտված չէ, ու սա զրոյական կետ է, սա վերջը չէ, ու պետք է առաջ նայել, երկարատև գործընթաց կա առջևում: Եվ այդ գործընթացի ընթացքում մենք պետք է հեռանանք պատերազմից և մտածենք՝ ինչպես պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը, ինչպես այնպես անել, որ մարդիկ վերադառնան Արցախ, այլ ոչ թե լքեն այն, ինչպես անել, որ Արցախ վերադարձած ադրբեջանցիների հետ հնարավոր լինի ապրել»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս հարցում Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերը որոշիչ է:

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց, որ, իհարկե, հարցի հասցեատերերը դիվանագետները, քաղաքական գործիչներն ու իրավաբաններն են, սակայն ինքը վստահ է, որ Արցախը չի կարող իր կարգավիճակով Ադրբեջանի տարածք համարվել, որովհետև դա կարող է իրավիճակը կրկին բախման տանել:

«Արցախը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, որը պետք է որոշվի, այդ թվում, ես կարծում եմ, Ռուսաստանի ղեկավարությամբ և ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ: Ես ևս մեկ անգամ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել՝ սա պատմության ավարտը չէ, սա պարզապես հրադադար է: Հարցն այն է, թե ինչ կլինի հետո: Սա սեփական ժողովրդի առջև քաղաքական էլիտայի՝ պատասխանատվություն կրելու հարցն է, և նա պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլ այն մասին, որ այդ հրադադարը հնարավորինս երկար տևի»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանում էմոցիոնալ զգացողություն ի հայտ եկավ, որ գործ ունենք նոր իրողության հետ, բայց միևնույն ժամանակ՝ կառավարման ոչ արդյունավետ համակարգը մնաց:

«Ես չեմ ուզում գնահատական տալ՝ պե՞տք է հեռանա, թե՞ ոչ Նիկոլը, բայց փաստ է, որ երկրի կառավարման մոդելը չփոխվեց նրա իշխանության գալով, պրոֆեսիոնալներ չգտնվեցին: Նիկոլի ժամանակ մարդիկ հավատացին, որ կարող են հանգիստ դուրս գալ փողոց՝ առանց վախենալու, որ ինչ-որ սև ջիփերով անձինք կարող են իրենց ճանապարհը կտրել: Դա պետք է ընդունել: Երկրորդը, պետք է նշել, որ բյուջեի՝ մատների արանքով սահող փողերի մի մասն ուղղվեց դեպի ճանապարհաշինական ու սոցիալական նախագծերի իրականացմանը, բայց դրանք չեն փոխում երկրի տնտեսությունը, որովհետև իշխանությունն աշխատում էր ինչ-որ սահմանափակ սոցիումի պայմաններում»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:

Վերջինս կարծում է, որ Սփյուռքի դերը չպետք է սահմանափակվի միայն բարեգործությամբ և օգնություններ տրամադրելով:

«Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի զարգացմանը և խորհրդատու լինելուց անցում կատարի դեպի գործընկերություն: Սփյուռքը պետք է լիիրավ գործընկեր դառնա, և Սփյուռքի ինտեգրումը Հայաստանի ապագային հանդիսանում է Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համար կարևորագույն մարտահրավեր»,- ասսց Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով, որ Սփյուռքին պետք է ոչ միայն գուրգուրել ու շքանշաններ տալ, այլ նա պետք է լիարժեքորեն մասնակցի Հայաստանի ապագան կերտելուն ու պատասխանատվություն կրի դրա համար:

Լրագրողի դիտարկմանը, թե այսօր ողջ համացանցը և մարդիկ, ովքեր անտարբեր չեն Արցախի ճակատագրի նկատմամբ, քննարկում են Նիկոլ Փաշինյանի կերպարը, և, որ նա պատահական ղեկավար է, իսկ այդպիսիք պլան չեն ունենում ու սեփական երկրները տանում են փլուզման, և ուրեմն ի՞նչ պետք է անի նա այսուհետ, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ կփորձի հարցին ուղիղ պատասխանել ու չխուսանավել:

«Նախ՝ մենք բոլորս պետք  հասկանանք, որ ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց լրջագույն մարտահրավերի, որին, ցավոք, 30 տարի անց ոչ միայն՝ Հայաստանը, այլև՝ հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասը չկարողացավ պատասխանել: Դա այն է, երբ դու ունես պետականության բոլոր ատրիբուտները, բայց միևնույն ժամանակ՝ դա լիարժեք պետություն չէ ինստիտուցիոնալ էլեմենտների գործարկման տեսանկյունից»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ, ցավոք, հետխորհրդային երկրներում ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարճ է:

Երկրորդ խնդիրը, ըստ Ռուբեն Վարդանյանի, որ գործողությունների գիտակցումն առհասարակ պատերազմի ընթացքում բարդագույն խնդիր էր:

«Ես 4 անգամ, 8 օր եղել եմ Ստեփանակերտում, 12 օր՝ Երևանում, և 15-16 օր՝ Մոսկվայում: Ես հասկացա, որ դու չես կարողանում հարմարվել զուգահեռ իրողություններին: Ստեփանակերտում ես ապրում էի նկուղներում, հետո դու գալիս ես Երևան, ուր նորմալ կյանք է ընթանում, ապա գնում ես Մոսկվա, ուր Հայաստանի խնդիրը 38-րդ տեղում է, դու հասկանում ես, որ գիտակցումը, թե ի՞նչ պետք է անել, ի՞նչ առաջնահերթություններ կան, իսկապես լուրջ մարտահրավեր է»,- նշեց ռուսաստանաբնակ հայ գործարարը:

Վերջինս նկատում է, որ, իհարկե, մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է որոշակի գիտելիքներ, փորձ ու ինչ-որ բան անելու հմտություն, և երբ դու գալիս ես իշխանության, դու պետք է կառավարչական լրջագույն որակներ ունենաս:

«Թեպետ Լենինն ասում էր՝ յուրաքանչյուր խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել, ամեն դեպքում դա լուրջ կառավարչական մարտահրավեր է իշխանության ղեկին հայտնվողի համար: Երկիր ղեկավարելը ընկերություն ղեկավարել չի, և դա պոպուլիզմ չէ… Ես ոչ ոքի չեմ ցանկանում այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: Որովհետև այդպիսի հանրաճանաչության և սպասումների ալիքի վրա իշխանության գալուց հետո ապրել այս օրերը՝ հեշտ չէ: Բայց իշխանությունը նաև պատասխանատվություն է, և դու պետք է պատրաստ լինես նրան, որ ինչ-որ փուլում դու պետք է կրես խաչը այն երկրի ղեկավարի, որը դժվարություններ ունի: Դու պետք է պատրաստ լինես այդ խաչը կրել ոչ միայն անձնապես, այլև ինստիտուցիոնալ մակարդակում, որ քեզնից հետո միայն հրի մատնված դաշտ չմնա, այլ մնա երկիր, որը կարողանա ապրել քեզնից հետո: Քանի որ զգացողությունը, որ դու մեսիա ես, և միայն դու կարող ես փրկել երկիրը, և դու ժողովրդի հայրն ես, ինչի օրինակը մենք հետխորհրդային տարածքում արդեն ունեցել ենք, շատ վտանգավոր մոդել է»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակման պատրաստեց 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan