Շրջել ենք Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում. սարսափելի է
Դիտել նաև
Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել
Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է. Բաղդասարյան
Հայաստանի պաշտոնյաները դադարել են պատասխանել անգամ արցախցի իրենց գործընկերների հեռախոսազանգերին
«Գիտե՞ք՝ քննիչն ինչ է պատասխանել անհետ կորածի քրոջը». Էդիկ Բաղդասարյան
«Մեր սահմաններն ինչո՞ւ են այդքան անպաշտպան». Էդիկ Բաղդասարյան
Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:
Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն: Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից