Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Ռոբերտ Քոչարյանն Ազատության հրապարակում հանդես կգա ելույթով. Տեսանյութ Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է մաքրում». Տեսանյութ Առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
6
Հայտնի են Փաշինյան-Լավրով հանդիպման մանրամասները. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կգլխավորի «ՀՅԴ» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը Եթե ​​Պուտին-Բայդեն հանդիպումն անցկացվի Բաքվում, տարածաշրջանում կտրուկ կամրապնդվի Ադրբեջանի դիրքերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով Տեր-Պետրոսյանը փորձում է ինքնամաքրվել Փաշինյանից և իր համար քաղաքական հեռանկարներ բացել հունիսի 20-ից հետո ՈՒՂԻՂ. Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ Երեւանում Politico. Պուտինը և Բայդենը կարո՞ղ են հանդիպել Բաքվում Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին Պատերազմ Արցխում
Եթե 6 ամսյա ժամկետում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի Որպես քաղաքական գործիչ՝ ոչինչ չեմ բացառում, ցանկացած հարց քննարկելի է. Սերգեյ Բագրատյանը՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու մասին Հանրային հեռուստատեսությունն ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ. Արման Թաթոյան Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Ռոբերտ Քոչարյանն Ազատության հրապարակում հանդես կգա ելույթով. Տեսանյութ Էդմոն Մարուքյանը իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել. Գլխավոր շտաբի արձագանքը «Պաշտպանված սահմանի» մասին Նիկոլ Փաշինյանի ստի հետքերով. Տեսանյութ Իշխանությունը պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչև վերջինը օրը տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար Մի հավատացեք «ապագային». ձգտեք կայուն ու կանխատեսելի Այսօրվան. միայն այդ դեպքում կարող եք հանգիստ լինել Ապագայի համար Մեր տղերքի մահվանը պետք է վերաբերել ոչ թե ողբալու ազդակ, այլ թույլ և անկազմակերպ լինելու խնդիր. Տեսանյութ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու օրենսդրական փաթեթը․ Տեսանյութ Հայտնի են Փաշինյան-Լավրով հանդիպման մանրամասները. Տեսանյութ Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է մաքրում». Տեսանյութ Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները. Ամրամ Մակինյան Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին Առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Գերությունից վերադարձած Ռոբերտը այն չորս տղաների հետ է եղել, ովքեր Հադրութում ընկել են շրջափակման մեջ եւ գերեվարվել են նոյեմբերի 28-29-ին՝ պատերազմի ավարտից հետո. Լուսանկար Արամ Գաբրիելյանովը դեբատի է կանչել Նիկոլ Փաշինյանին Թաթոյանի կոշտ պատասխանը՝ Մարիա Կարապետյանին. Տեսանյութ Այս տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Աշոտյան. Տեսանյութ Ողնաշարներս կոտրեց, Եռաբլուրը լցրեց, թող Նիկոլը ոչ ու փուչ լինի. քաղաքացի. Տեսանյութ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին, բոլորին է նախանձում. Հովիկ Աղազարյան. Տեսանյութ Ի՞նչ տարաձայնություններ կան հայկական պատվիրակության ներսում Վահե Հակոբյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործը կքննի դատավոր Արմենուհի Բադիրյանը Լավրովը ժամանում է ՀՀ կառավարություն. Տեսանյութ, լուսանկար Հովհաննեսի մարմինը գտել էին իր հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմինից մի քանի մետր այն կողմ. նրանք սեփական կյանքի գնով պահել էին Լաչինի միջանցքը Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կգլխավորի «ՀՅԴ» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը «Ապագա կա՝ առանց Նիկոլ». քաղաքացիները խմբագրել են ՔՊ նախընտրական պաստառը. Օրվա կադր Նախագահ Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին. Տեսանյութ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին». Տեսանյութ 21-րդ դարում ՀՀ-ում ցրտից կին է մահանում․ նրա ո՞ր իրավունքն է պաշտպանված․ Ուրիխանյան. Տեսանյութ Շատ ուտող մարդիկ շատ մտածել չեն կարողանում․ Սիմոնյանը վստահեցնում է՝ չափը կարևոր է. Տեսանյութ Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղել Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյան, նման փնթի ու անպատասխանատու մոտեցում մարդկանց առողջությանն ու կյանքին Հայաստանում երբեք չի եղել Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն «Մի բան ասել է, երկու տարի ունեցել է հնարավորություն՝ ապացույցներ ձեռք բերելու, չի կարողացել». Հայկ Ալումյան Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 330 տոննա օգնություն է ուղարկվել Քարվաճառ Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդի հայցեր Քիմ Քարդաշյանն ու Շերը կոչ են անում միանալ Հայաստանի եւ Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների ընդլայնման նախագծին. Տեսանյութ Այս ինչ հակառուսական ցույց են կազմակերպել ծռերը, բա մի հատ ոստիկան չկար դրանց ցրեր տներով, թե այսօր պարտադիր պայման էր դրանց ցույցը Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները Ինձ մոտ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ելույթը տարակուսանք առաջացրել է. Լիլիթ Մակունց ՀՀ-ն ու ՌԴ-ն կենսաբանական անվտանգության մասին հուշագիր են ստորագրել Հանրային ակտիվություն ցուցաբերող կանայք թիրախավորվում են ամենաբարձր հրահանգներով. Թագուհի Թովմասյանը՝ Արման Թաթոյանին Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը 44-օրյա պատերազմից առաջ նույն ջանասիրությամբ երկրի պարենի ստրատեգիական պաշարներն էր հայտարարում, իսկ մի քանի օր առաջ էլ հայտարարեց, որ «գաղտնի» առաջնագիծ է կառուցում Այն ուսման կարոտ ջահելներն էլ, որ հետույքները պատռում էին, թե մեզ բանակ մի տարեք, թողե՛ք սովորենք, տենց էլ կորան ու կորան Կառավարությունը հաստատեց. ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություն է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի համար. Լավրով. Տեսանյութ

Բաց նամակ Մինսկի խմբի եռանախագահներին

Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է, որի սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994 թվականներին Բաքվի կողմից վարված  ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք Արցախից պոկվել էին 1921 թվականի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը  բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:

Արցախը իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականի սեպտեմբերին՝ ԽՍՀՄ գործող օրենքների համաձայն ճիշտ այնպես, ինչպես արել է Խորհրդային Ադրբեջանը:

1992 թվականի մարտին ԵԱՀԿ-ն ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը պայմանով, որ ԵԱՀԿ-ն կորոշի ԼՂԻՄ կարգավիճակը, ինչին իր համաձայնությունը տվեց Ադրբեջանը:

Արցախի Հանրապետությունը դարձավ Բաքվի իշխանությունների սանձազերծած ցեղասպանությունից փրկված ադրբեջանահայության պետականություն ունենալու իրավունքի փաստացի իրացում:

Սկսած 1988 թվականի փետրվարի սումգայիթյան դեպքերից,  շուրջ 30 000 հայ փախստականներ բնակվեցին Արցախի պաշտպանության բանակի հովանու ներքո` Քարվաճառում, Շուշիիում, Ջրականում, Ակնում, Մարտակերտում, Կովսականում, Քաշունիքում, Վարանդայում, Ասկերանում, Ստեփանակերտում և այլ վայրերում: Սակայն, հայ փախստականների բոլոր տիպի իրավունքները շրջանցվեցին ՄԱԿ-ի, նաև Մինսկի խմբի ու նրա եռանախագահների կողմից: Պարզ դարձավ, որ Արցախը տարածք է, որտեղ ապրող մարդկանց կյանքը, նրանց անվտանգությունն ու իրավունքները, նրանց ձևավորած ժողովրդավարական համայնքների պաշտպանության խնդիրները չեն մտնում ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ Մինսկի խմբի եռանախագահների իրավասությունների շրջանակ:

Ադրբեջանից 1987-1992 թվականներին բռնագաղթած շուրջ 362 000 հայ փախստականներ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում, և շուրջ 410 000-ը` Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում:

Արցախի Հանրապետությունը իր ձևավորումից հետո ենթարկվեց Ադրբեջանի կողմից  ցեղասպանական առաջին ագրեսիայի 1991 թվականին, երկրորդ անգամ` 2016 թվականին, իսկ երրորդ անգամ արդեն 2020 թվականին` Թուրքիայի հետ համատեղ և ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Արցախի դեմ գալիք պատերազմում ահաբեկիչների անխուսափելի ներգրավման մասին մենք ահազանգում էինք մեր բոլոր դիմումներում:

Թե 1991 թվականին, թե 2016-ին, թե 2020-ին ագրեսիան ձեռնարկել է Ադրբեջանը: 2016 և 2020 թվականներին Ադրբեջանը խախտել է Արցախի տարածքային ամբողջականությունը, վտանգել է Արցախի ինքնիշխանությունը:

Ցավով պիտի նշենք, որ Մինսկի խումբը, որը ձևավորվել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի առաջին ագրեսիայից հետո, և հենց Մինսկի խմբի եռանախագահությունն է կրում կոնֆլիկտի կարգավորման միջնորդության բացառիկ մանդատը, իր կրավորական կեցվածքով անընդատ շրջանցում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ տարվող մարդատյաց քաղաքականությունը:

Մինսկի խումբը բանակցային գործընթացից դուրս է թողել Ադրբեջանում ազգությամբ հայ քաղաքացիների դեմ 1987-1992 թվականներին կատարված ցեղասպանության հանցանքները և Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 800 000 հայ փախստականների իրավունքի վերականգման հարցը:

Ի՞նչ ուներ արցախահայությունը պատերազմի օրերին:

Աշխարհը աղաղակեց Արցախի հայության դեմ ահաբեկիչների ներգրավումով Ադրբեջանի խթանած ագրեսիայի դեմ: Իսկ ագրեսորը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ու մի շարք պետությունների ռազմական աջակցությամբ շարունակեց հարձակումները, քայքայելով Արցախի փխրուն տնտեսությունը, ավերելով նրա պաշտպանական համակարգը, վերացնելով ու օկուպացնելով նրա բնակավայրերը:

Արցախը` ժողովրդավարության այդ «չճանաչված կղզյակը», հայտնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հարվածների տակ: Մինսկի խումբը հանդես եկավ հարթեցնող անբովանդակ հայտարարություններով, որոնք ագրեսոր կողմը ընկալեց իբրև խրախուսանք:

Ի՞նչ ունի արցախահայությունը այսօր:

Չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության, Բաքվի  ցեղասպանական նկրտումները շարունակվում և դառնում են ամեն օր իրողություն` ընթացքի մեջ է մշակութային ցեղասպանությունը, հայերը տունդարձի ճանապարհին առևանգվում են և խոշտանգումների ենթարկվում:

Հրադադարը հայտարարելու պահին պայման էր, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ այդ պահին կային, սակայն խաղաղապահները մտան միայն ԼՂԻՄ-ի այն տարածքներ, որոնք վերահսկվում էին հայերի կողմից:  Մնացած վայրերում խաղաղ հայ բնակչության դեմ ծավալվել է պետական տեռոր:

Արցախյան երրորդ պատերազմը կրկին տեղի է ունեցել Արցախի տարածքի վրա, վնասվել և օկուպացվել է Արցախի տարածքներից մի մեծ հատված, այսինքն, Արցախի հայության մի փոքր հատվածն է ստացել վերադառնալու հնարավորություն, մյուս՝ մեծ հատվածը կրկին հարկադրաբար դուրս է մղվում իր տներից, դառնալով փախստական, իսկ ԼՂԻՄ-ի հայաբնակ վայրերը, նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, դարձան սահմանամերձ բնակավայրեր, սրանով էլ ցեղասպանության շարունակականությունը ապահովված է, ու դա Մինսկի խմբի եռանախագահների որևէ կանխարգելիչ նախաձեռնության բացակայությամբ:

Այն պայմաններում, երբ ցեղասպանը բռնագրավել էր Հադրութն ու  Շուշին, ու հայերը այդտեղից փախել էին, թվում է, թե ընթացքի մեջ են դրվում  կարգավորման Մադրիդյան սկզբունքները և մեխանիզմը, որ «երկկողմ» պետք է վերադառնան փախստականները: Սակայն, գործնականում խաթարվեց և Մադրիդյանը, գործի դրվեց միակողմանի վերադարձը ու միայն ադրբեջանցի փախստականներն են վերադառնում, որոնք ձևավորվել են Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից առաջին ագրեսիայի հետևանքով:

Չեն վերադառնում հադրութցիները, որովհետև այսօր Հադրութում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը, չեն վերադառնում շուշեցիները, քանի որ այսօր Շուշիիում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը: Չեն վերադառնում Ջրականից, Կովսականից, Քաշունիքից, Վարանդայից ցեղասպանական պատերազմի օրերին փախած հայերը, որովհետև այդ բնակավայրերում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը խաղաղապահ Բաքվի կողմից գրավված Արցախի տարածքները հայերի վերադարձից զերծ պահելու համար:

Ու դեռ ավելին, իրենց տներից հանում են հայերին` Քարվաճառից ու Ակնից, ինչը կրկին Մադրիդյան սկզբունքների կոպիտ աղավաղում է:  Սա դասական էթնիկ զտում է:

Եթե այսօր Բաքվի թելադրմամբ ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց մինչև 1994 թվականը ունեցած բնակավայրերը, ինչո՞ւ չեն կարող Քարվաճառում, Ակնում, Շուշիիում, Ջրականում,  Կովսականում, Քաշունիքում, Վարանդայում, Հադրութում, Ասկերանում, Ստեփանակերտում, Մարտակերտում և Արցախի այլ վայրերում 1987-1994 թվականներին բնակություն հաստատած հայ փախստականները վերադառնալ իրենց նախկին տները` Բաքու ու Ապշերոնի նախկին այլ հայաբնակ վայրեր, Սումգայիթ, Կիրովաբադ, Նախիջևան, Դաշքեսանի, Թովուզի, Շահումյանի և այլ նախկին հայաբնակ շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, ինչո՞ւ նախկին այդ հայաբնակ վայրերում չկան խաղաղապահներ, որոնք կապահովեն հայ փախստականների վերադարձը, չէ՞ որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են բոլոր փախստականների վերադարձ, և ոչ միայն ադրբեջանցիների:

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Քարվաճառում ապրում էին Գետաշենի  ենթաշրջանի, Շահումյանի, Դաշքեսանի, Թովուզի, Ղազախի և այլ շրջաններից 1988-1992 թթ փախած շուրջ 3 500 հայերը, Շուշիիում ապրում էին Սումգայիթից ու Բաքվից փախած շուրջ 4100 հայերը, ու նրանք Մինսկի խմբի եռանախագահների զգոն ու խաղաղասեր հայացքի տակ այսօր դարձան բազմակի փախստական:

Ասում են՝ ըստ Մադրիդյան սկզբունքների Շուշի պետք է վերադառնան 1992-ին հեռացած ադրբեջանցիները, իսկ ինչպե՞ս նրանք այդտեղ հայտնվեցին: Հիշեցնենք, որ 1920  թվականին թրքական կանոնավոր բանակի հովանավորությամբ Շուշիի հայերը սրի ու հրի մատնվեցին՝ շուրջ 20 000 հայեր կոտորվեցին, մանուկ ու ծեր, կին ու տղամարդ, այնտեղ հաստատվեցին Կասպից Արևմուտքի թուրքերը, որոնք հետո Ստալինի կամոք վերանվանեցին ադրբեջանցի, ու այդ օրվանից ադրբեջանցին էր Շուշիի մեջ մեծաթիվը: Հարյուր տարի հետո կրկնվում է պատմությունը` այս անգամ ԵԱՀԿ հովանավորմամբ:

Հազարամյա հայկական տարածքների բռնի օտարումը և բնակչության տարագրումը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության գոյությունը և երբեք չի ընդունվելու բովանդակ հայության կողմից: Այսօր Արցախի հայ բնակչությանը մտցրել են «տարածքներ հանուն խաղաղության» կեղծ տրամաբանության մեջ, որն ընդամենը նոր՝ ավելի մեծ պատերազմի նախաշեմ է:

Մինսկի եռանախագահների պահվածքով խախտվում են Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը, ՄԱԿ-ի փախստականների իրավունքների մասին բոլոր որոշումները, շարունակական է պահվում ցեղասպանության հնարավորություևը` հայ փախստականներին ստիպում են կրկին ու կրկին գաղթել:  Այս հանգամանքը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan