«ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյան Փաշինյանը և նրա շրջապատը սկսել են խաղալ «Հայ ազգի կործանումը» ներկայացման վերջին գործողությունը. Գաբրելյանով Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է. ԱԱԾ հարցում է անցկացրել
1
ՈՒՂԻՂ. Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին «Մերժվածը». Փաշինյանին մնում է մտածել միայն մեկ թեմայի մասին՝ «հումանիտար միջանցք» հեռանալու համար Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցք ստեղծելու մասին Ալիեւի առաջարկը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա. Mediaport Արդյո՞ք արաբական մի երկրում ՀՀ-ին գումար է առաջարկվել՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Փաշինյանի գրառումներին չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ այսօր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է. Հայկ Ալումյան. Տեսանյութ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ-ում դիտորդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Մտորելու թեմա. կմնա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզի վրա Բարդ պայմաններ Արցախի լեռներում. ռուսական բերդեր են «կառուցվում» մեկը մյուսի հետևից. Լուսանկար Պատերազմ Արցխում
Ձեզ եմ ուզում դիմել՝ Հայաստանի «հպարտ» քաղաքացիներ, ադրբեջանցիները քանի՞ օր կհանդուրժեին Մեհրիբանին և Ալիևին գահի վրա, կարո՞ղ էին ոչ հպարտ ադրբեջանցիներին դնել խոտակերի տեղ ՈՒՂԻՂ. Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին Կռա­պաշ­տու­թ­յու­նը քան­դեց Հա­յաս­տա­նը Փաշինյանի վրա կա՛մ ծիծաղում են, կա՛մ հայհոյում նրան․ Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար. նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ որդու մասին Նիկոլը աթոռը պինդ գրկել ա, բայց հրաժարվում ա կառավարելուց Հայկը ուրախ է, իր «Հայկական ժամանակը» կվաճառի նաև Բաքվում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար ակտիվացրել է կուլիսային դիվանգիտությունը Վերջին 1 օրում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 3 100-ով Սա հիմա ոչ միայն դավաճան է, այլև մարդասպան է, 5000 հայի գլուխը կերած մարդասպան Դավաճան Նիկոլ Փաշինյան, իհարկե, դու չես հասկանա, թե ինչ աղետ ու ցավ է սա ՀԽ անդամներից շատերը հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ այսօր կայանալիք հանդիպմանը Երևանում «Իմ քայլի» պատգամավորների տների բակերում ակցկացվող բողոքի ակցիաները հասան Գյումրի. Տեսանյութ Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ալկոհոլ օգտագործելուց հետո վրացական ղեկավարությունից կոնկրետ բա՞ն է խնդրել ՀՀ նախկին նախագահները ուղերձներով էին հանդես գալու՝ ողջ պատասխանատվությունը Փաշինյանի վրա չթողնելու համար, բայց նրա հիվանդագին ինքնասիրությունը թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը. Մուսինյան Վատ բան տեսնո՞ւմ եք դրա մեջ, որ Ադրբեջանում մեր ապրանքը կարողանանք վաճառել․ իմքայլական պատգամավոր. Տեսանյութ ԱԺ իմքայլական խմբակցության ներսից տեղեկատվություն ստացա հայհոյող ֆեյքերի խումբ աշխատացնող ևս երկու անձի մասին Աննա Հակոբյանը արցախցի երեխաներին է այցելել զինված 11 անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ․ տարածքը հսկվել է դիպուկահարների կողմից Անհետ կորածների հարազատները ճեղքեցին ոստիկանական պատն ու մտան ՊՆ շենք. Տեսանյութ Քոչարյանն է գալիս. Փաշինյանը կառավարական առանձնատան մոտ խոտերն այրելու ժամանակ հիստերիայի մեջ է ընկե՞լ. Տեսանյութ Սա Կիևյան 4/3 հասցեն է, որտեղ բնակվում է քայլարաստ պատգամավոր Կորյուն Մկրտչյանը Որտեղ է Սասունը, մի բառ ասե՞լ է ԵԿՄ-ն 20 տարի ղեկավարած Մանվել Գրիգորյանի մահվան կապացությամբ․ Աղվան Վարդանյան Այս բոլոր նշանակվածները «բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել. Աղվան Վարդանյան. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում ԱԺ-ում Լիլիթ Մակունցը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. Տեսանյութ Գորիսի քաղաքապետը կամավորներ է հավաքագրում Ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ. ՏՄՊՊՀ Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա. ԱԱԾ-ում հաստատում են Այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ. ուստի նա անմիջապես պետք է հեռանա. պատգամավորը Սյունիքում վտանգների մասին Անհրաժեշտ է, որպեսզի ազգին պարտության տարած անձը հրաժարական տա. Հայտարարություն «Մերժվածը». Փաշինյանին մնում է մտածել միայն մեկ թեմայի մասին՝ «հումանիտար միջանցք» հեռանալու համար Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարը տեղակալներ չունի. ում դիմել, մերժում են ստացել Դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք անձամբ մեղավոր եք. կադրեր Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի հայ համայնքի հանդիպումից. Տեսանյութ Նոր Նորքում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է ՀՖՖ նախագահը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ Կրեմլում խոսել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի մասին Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգեւատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին. ՀՅԴ-ական տնտեսագետ Հայաստանը պարտվել է Նիկոլին Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցք ստեղծելու մասին Ալիեւի առաջարկը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա. Mediaport Եղբայրս գերի է ընկել, տեսանյութով տեսել ենք, թե ինչպես ադրբեջանցիները մոտավորապես 15 հայ գերիների ձեռքերը մեջքին կապած հրելով, խփելով տանում են. գերեվարվածի եղբայր Բերձորը ևս ամենայն ճշտապահությամբ հանձնվեց թշնամուն Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել որպես անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ. Էլինար Վարդանյան Ըստ Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտություն «այլևս չկա» Ո՞վ կամ ովքե՞ր պետք է իշխանություն կազմեն հողատուի հրաժարականից հետո. Շարմազանով Մտավորականների բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց. Տեսանյութ Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը Արդյո՞ք արաբական մի երկրում ՀՀ-ին գումար է առաջարկվել՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Աղվան Վարդանյան. Տեսանյութ

«Դրամատուրգիա». Զախարովան Լավրովի և Փաշինյանի հանդիպումից լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են:

Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»:

Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ:

Մենք շահագրգռված ենք, որպեսզի ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար:

Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար:

Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել:

Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիորսւի դեմ պայքարարքում»:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր:



***

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այս րոպեներին հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հանդիպումից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Դրամատուրգիա»:



***


Այս պահին ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան։ 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լավրովը ժամանել է Երևան», - հայտնել են ռուսական պատվիրակությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:

Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan