Քննչականը ձերբակալել է Արա Սաղաթելյանին՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու կասկածանքով
Դիտել նաև
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»
Վազգեն Սաղաթելյանը ևս երկու ամսով կալանավորվեց
Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա․ Սաղաթելյան
Հրապարակները ազատ են, բա ո՞ւր են մնացածը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
«Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, այս պահին նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնել է, որ ձերբակալման արձանագրության համաձայն՝ Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։
Արա Սաղաթելյանը կասկածանքը չի ընդունում։
Այս հոդվածն ազատազրկման ձեւով պատիժ չի նախատեսում եւ նախկինում սույն հոդվածով ձերբակալությունները դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել։