Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ

«Դավաճա՞ն, թե՞ անգրագետ». ի՞նչ էին իրենց ելույթներում ակնարկում Վլադիմիր Պուտինն ու Մովսես Հակոբյանը

Ինչպես և ակնկալվում էր, Արցախյան պատերազմից հետո ջրի երես են դուրս գալիս այն բոլոր խնդիրները, որոնք և հանգեցրեցին հայկական կողմի պարտությանը և Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի:

Եթե օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հարցազրույցում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված սխալ գործողությունների շարքը թե՛ ներքին քաղաքականության ասպարեզում, որտեղ, ըստ Պուտինի` չէր կարելի պատերազմող երկրի հասարակությունը պառակտել, և թե՛ դիվանագիտական սխալները, որոնք հանգեցրեցին նրան, որ փոխանակ պատերազմը կանգ առներ հոկտեմբերի 20-ին և Շուշին մնար կանգուն ու լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, Փաշինյանը գերասասեց մերժել ՌԴ նախագահի առաջարկը և հանձնել թշնամուն «դժբախտ և դժգույն Շուշին»: Պուտիննիր հարցազրույցում նաև հատուկ ընդգծեց, որ Շուշիի հանձնումը երբեք չի եղել բանակցային կետերից մեկը, այլ այն ի հայտ եկավ պատերազմական գործողությունների ժամանակ, երբ հայկական կողմը նահանջում էր: Եվ վերջում արդեն ստիպված եղավ ընդունել թշնամու ստորացուցիչ պայմանները:

Իսկ ահա թե ինչու էր նահանջում հայկական բանակը, իր ծավալունասուլիսում մանրամասն ներկայացրեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերից մենք հստակ հասկացանք, որ Փաշինյանն անգրագետ է ոչ միայն դիվանագիտական աասպարեզում,այլ նաև, մեղմ ասած, չի փայլում իր կազմակերպչական ունակութուններով և ահասարակ` չի տիրապետում ռազմական արվեստի նրբություններին:

Իհարկե, մարդ, ով չի ծառայել բանակում և իր կյանքի գիտակից շրջանում շատ չի էլ հետաքրքրվել ռազմական արվեստի նրբություններով, կարող է բազում մանրամասներ չիմանալ, սակայն պետք չէ ռազմական վարժարան ավարտել, որպեսզի հասկանաս, որ «Տոռ» համակարգեր գնելու փոխարեն գնելով «ՍՈւ-30»-ններ, այնէլ`առանց զինամթերքի, դու վտանգում ես երկրիդ հակօդային պաշտպանությունը:

Գուցե այլ շահագրգռվածություն է եղել «Տոռ»-երի ու «Սմերչեր»-ի փոխարեն «ՕՍԱ»-ներ և «ՍՈՒ» - եր գնելու մեջ,դա ցույց կտա ապագան: Մեզ մնում է միայն արձանագրել այս իրողությունը:

Մենք պետք է արձանագրենք նաև այն, որ առնվազն անհեռատեսություն է պատերազմող երկրում կրճատել 5 գունդ: Ձեզ նույնպես պետք չէ ռազմական մասնագետ լինել ՝ հասկանալու համար, որ պատերազմող երկրում չի կարելի կանգնեցնել լրահամալրումը:

Վլադիմիր Պուտինն ու Մովսես Հակոբյնանն իրենց հրապարակային ելույթներում ընդգծեցին, որ չեն կարծում, թե վարչապետ Փաշինյանը դավաճան է, սակայն այն իրողությունները, որոնք նրանք ներկայացրեցին, ամեն ինչից զատ խոսում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարը կոմպետենտ չէ, որ նա տապալել է իրեն վստահած ոլորտները թե՛անվտանգության առոմով, թե՛արտաքին դիվանագիտության առումով: Հավելենք սրան նաև առողջապահական կոլապսը, որն առանց այդ էլ առկա էր կորոնավիրուսի պայմաններում, և սոցիալական աղետը, որը մեզ սպասում է մոտական ժամանակներում որպես պատերազմի անխուսափելի հետևանք, և պատկերն ամբողջական կդառնան:

Իսկ դավաճան է արդյոք Փաշինյանը, թե` ոչ,վերոնշյալ և մի շարք այլ սխալներն արվել են միտումնավոր, թե` ոչ, պարզ կդառնա համապետական և, եթե կուզեք, համահայկական փաստահավաք խմբի գործունեության արդյունքում, որը կվերլուծի ոչ միայն պետարզմի ավելի քան 40 օրերը, այլ նաև դրանք նախորդող իրողոևթյունները, որոնց արդյունքում Հայաստանը մնաց միայնակ Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի և ահաբեկիչների դեմ, իսկ պատերազմին մոտեցավ պառակտված հասարակությունով և անգրագետ ռազմաքաղաքական ղեկավարությամբ:

Սևակ Դանիելյան

         

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan