Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում․ Mediaport
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին
Բաղրամյան պողոտայի վրա Ալեն Սիմոնյանը բազամահա՞րկ է կառուցում
Մենք պատրաստ ենք տկլորանալ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ ԵՄ-ին (տեսանյութ)
Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասում։ Այս մասին տեղեկանում ենք -ի տելեգրամյան էջից:
«Առանձնատունը Սիմոնյանը գրանցել է իր մոր՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման ինտենսիվ աշխատանքներ։
Հավելենք, որ առանձնատնից բացի, այս տարի Ալեն Սիմոնյանը 140 քմ մակերոսով բնակարան է ձեռք բերել Երևանի Եկմալյան 1/1 հասեցում գտնվող նորակառույցում, ինչպես նաև ավտոսրահից գնել է Range Rover մակնիշի նոր ավտոմեքենա։
Լրատվամիջոցներին խնդրում ենք պարզել՝ որտեղի՞ց Փաշինյանի թիմակցին այսքան կարողություն՝ այն էլ 1 տարում»։