Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից. Մայր Աթոռ. Լուսանկար
Դիտել նաև
Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն․ Արցախի թեմ
Դադիվանքը խաղաղապահների վերահսկողության տակ է, դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունները
Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մարգարյանը՝ ՄԱԿ-ում
Standup չի կարա անի Դադիվանքում, տո, դաժե, սելֆի՝ որպես զբոսաշրջիկ չի կարա անի...
Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՒՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։
Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը։