Երևանում ցուցարարներին վրաերթի ենթարկած 27–ամյա վարորդը հայտնաբերվել է. ՀՀ ոստիկանություն

Դիտել նաև
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն
Վրաերթի ենթարկված 9-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի. մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է
Նոր Նորքում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է
Պարզվել է երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը
Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին վրաերթի ենթարկած 27–ամյա վարորդը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։