Երևանը ողոված է «Վերացնել դավաճանին» թռուցիկներ ով. Ֆոտոշարք Քոչարյանի՝ քաղաքական պայքար սկսելու հայտարարությունը Նիկոլին մտցրեց փակուղի․ Գաբրելյանով Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը
28
Հայաստան է վերադառնում 5 գերի. Տեսանյութ Բաքվի և Երևանի համապատասխան ջանքերից և այլ երկրների օգնությունից բացի, օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը. Զախարովա Քաշքշուկ ոստիկանների և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև․ վերջիններս ցանկանում են մուտք գործել Կառավարության շենք․ ուղիղ Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը. Վազգեն Մանուկյան Ինչպե՞ս պռոտեկտորատից կրկին դառնալ դաշնակից Պատերազմն՝ ընդդեմ բանակի, Նիկոլը քանդեց պետականության հիմքերը «Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» պանթեոն. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյան․ «Եթե ընտրություններ լինեն, ապա մասնակցելու ենք ու կրելու ենք». Տեսանյութ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Պատերազմ Արցխում
Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի բնակիչները բաց նամակ են հղել Հայկ Մարությանին Հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի. Ոստիկանություն Այս օտարերկրացին բահով կոտրում և մաքրում է Կասկադի հարակից տարածքը սառույցից, որ մարդիկ չընկնեն. ամոթ քեզ, Երևանի քաղաքապետարան Հարցեր. Ի դեպ, հարցերս ուղղված չեն ԱԱԾ-ի այն սպաներին, որոնք, պարզվեց, յուբկա հագնող են Ռազմագերիների վերադարձի, փոխանակման հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են. ՌԴ ԱԳՆ 168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը. Ա. Հովհաննիսյանը պարզաբանում է. Տեսանյութ Հայաստան է վերադառնում 5 գերի. Տեսանյութ Վախկոտ, տակը արած, հիստերիկ հարբեցող է, վարչապետ գոյություն չունի. Արմեն Գրիգորյան. Տեսանյութ Բաքվի և Երևանի համապատասխան ջանքերից և այլ երկրների օգնությունից բացի, օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը. Զախարովա Հայոց բանակը չի պարտվել, այլ դավաճանվել է․ դրա համար ենք այստեղ․ հանրահավաքի մասնակից. Տեսանյութ Գյումրիում լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը. Տեսանյութ Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները. ՄԻՊ Քաշքշուկ ոստիկանների և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև․ վերջիններս ցանկանում են մուտք գործել Կառավարության շենք․ ուղիղ «Հարյուրավոր հրամանատարներ պետք է գան ու ասեն, թե որտե՞ղ են եղել այս պատերազմի ժամանակ». Արշակ Զաքարյան. Տեսանյութ Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. Փաշինյան «Եթե Նիկոլը չի ուզում, պետք է գնալ, Աննային բացատրել․․․»․ Իսրայել Հակոբկոխյան Յարխուշտա պարում են մեր Զինվորները. Տեսանյութ Սարսափով պարզեցի, որ Արծրուն Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության ղեկավարը Ձերբակալվել է Վահան Բադասյանը Նիկոլն ու նիկոլաթուրքերն ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք պատերազմում, որ բանակը ջախջախվի․ Կարեն Վրթանեսյան Սորոսական դրածոների միջոցով հիմա էլ փորձում են քանդել Ռուսաստանը, ինչպես դա արեցին ՀՀ-ում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է ՊՆ, հանդիպել նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հետ Ձայնագրությունը կա, ասել եմ, որ ես եմ խոսում, բայց ես չեմ ձայնագրել ու հրապարակել. Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արցախի նախագահի հայտնի ձայնագրության մասին Ես Շուշիում տեղի աշխարհազորին կազմակերպվելու աջակցություն եմ փորձել ցուցաբերել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Կասկած չկա՝ Քոչարյանն ունի մեծ փորձ, իսկ բացթողումներ եղել են 3 նախագահների կողմից». Հրանտ Թոխատյան. Տեսանյութ Գուրգեն Դալիբալթայանին, Հրաչյա Անդրեասյանին և Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում Դա բավարար հիմք չէ իշխանափոխություն պահանջելու համար․ Հովիկ Աղազարյանը՝ Արցախը հանձնելու և ապաշնորհ կառավարման հետևանքով առնվազն 5 հազար զոհ ունենալու մասին Բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայան 29 տարվա մեջ առաջին անգամ մենք մեր բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ. Սաղաթելյան Դեռեւս մեկ տարի առաջ էի ասել, մինչեւ պատերազմը, որ քաղաքացիական պատերազմի ենք գնում, հիմա դա առավել քան իրական է դառնում Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը Տղա եղեք, ոչ թե քած «Եռաբլուրում Նիկոլի կողքին վազվզող ուսադիրներ կրող տղամարդիկ. չկա պարգևավճար, որ ուսադիրների պատվից բարձր լինի». Մհեր Մկրտչյան Մենք Նիկոլի հրաժարականն ենք ուզում, ինքը խորհրդարանն է տանում լուծարման․ Սաղաթելյան Հայկական բանակի հետ համարյա տարեկիցներ ենք. Ինձ մոտ նրա մասին պատկերացումներն այսպիսին եղել են ու կմնան Հայրիկյանի սպանությունը պատվիրած էպոսագետ Սեդրակյանը ազա՞տ է արձակվել Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը. Վազգեն Մանուկյան «ՎԵՏՕ»–ն հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրգործ հարուցել գեներալների մասին Իոաննիսյանի հայտարարության վերաբերյալ «Հովոս, տոնդ շնորհավոր. կռվեցիր ու անմահացար». Սարգիս Գրիգորյանի գրառումը՝ Արցախում զոհված մնջախաղաց Հովհաննես Հաջինյանի մասին Անթիկնապահ կաթողիկոսը և թիկնապահով եկեղեցին ծաղրողը Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցվել Հաճախ են համեմատություններ արվում հայ և հրեա ժողովուրդների, Հայաստանի և Իսրայելի միջև Սպանել ստրուկին Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում. Սեյրան Օհանյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել Հայկական բանակի փառքն ու պատիվը, դա երբեք չի ներվելոu Աշխարհում գրեթե ոչ մի տեղեկություն չի ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, մարտական բանակ Ինչպե՞ս պռոտեկտորատից կրկին դառնալ դաշնակից Երևանը ողոված է «Վերացնել դավաճանին» թռուցիկներ ով. Ֆոտոշարք «Նիկոլին հարցրեք». Խաչատուրովը՝ պատերազմում պարտության մասին. Տեսանյութ

Շատ տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը երկրորդ անգամ ասի՝ լավ, թեպետ Նիկոլ Փաշինյանն այս ամենը տապալել է, բայց՝ ոչինչ, թող շարունակի ղեկավարել մեզ․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ նախագահի հարցազրույցը Հրապարակի խնդրանքով մեկնաբանել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին։

-Պարոն Զատուլին, ՌԴ նախագահի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանին աջակցությո՞ւն էր, թե՞ հակառակը։ Կարծես թե աջակցություն էր, երբ ասում էր, որ ճիշտ չէ փողոցի միջոցով ներքաղաքական խնդիրներ լուծելը։

-Նա այն մասին չէր խոսում, որ փողոցը չի կարող պետության ճակատագիրը որոշել։ Նա խոսում էր այն մասին, որ երբ փողոցն է կամ ամբոխն է որոշում պետական իշխանության հարցը, սա սովորաբար ոչ մի լավ բանի չի բերում։ Կուզենայի նկատել, որ սա վերաբերելի է ոչ այնքան Հայաստանի այսօրվա իրավիճակին, որքան 2018թ․ իրադարձություններին։ Այսինքն՝ նրան, ինչի հետեւանքով տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Որովհետեւ այդ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկան, ինչպես պարզվեց՝ չպատրաստված ու ճգնաժամային իրավիճակում Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակություն խնդիրը լուծելուն ու երկիրը կառավարելուն անպատրաստ մարդիկ։

-Վլադիմիր Պուտինի․․․

-Վլադիմիր Պուտինն ընդամենը իր անհանգստությունն էր հայտնում, եւ հենց դա էլ իր հարցազրույցի շարժառիթն էր, որպեսզի կատարվածի տպավորության տակ չլինեին Փաշինյանին հեռացնելու փորձեր՝ այդ համաձայնությունը մերժելու նպատակով։ Որովհետեւ սա հավասարազոր կլիներ ինքնասպանության։ Այսինքն՝ «Փաշինյան, թե ոչ Փաշինյան»-ը զուտ ներհայաստանյան հարց է, բայց եթե դրան հետեւի նաեւ՝ «մենք մերժում ենք այդ պայմանավորվածությունները», ապա առաջանում է հարց․ իսկ ի՞նչ եղանակով, կարո՞ղ եք նորից դիմադրել։

-Այսինքն՝ տպավորություն է, որ «մավրն արեց կամ կանի իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ»։ Սա՞ է ՌԴ դիրքորոշումը։

-Իսկ ո՞վ է տվյալ դեպքում «մավրը», որն արել է իր գործը, եւ ո՞վ է նրան հարկադրել անել։ Մե՞նք ենք նրան հարկադրել։ Այնպիսի տպավորություն է, որ մենք ենք Փաշինյանին ստիպել ինչ-որ բան անել կամ չանել։ Մենք բացատրել էինք՝ բավականաչափ հասկանալի, այդ թվում ես՝ 2018-ի աշնանը, Հայաստանում գտնվելիս, որ մեծ կասկածներ կան, թե այս թիմն ի վիճակի է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Կոռուպցիայի դեմ պայքար․ սա թե՛ հայաստանյան, թե՛ ամերիկյան հասարակությունում, թե՛ Ռուսաստանում անպարտելի տարբերակ է, որովհետեւ կոռուպցիա ոչ մի տեղ չեն սիրում։ Ասաց՝ վստահեցին։ Դե հիմա, վստահեցին՝ վստահեցին։ Հետո՞։ Բայց, բացի կոռուպցիան, երկիրը փաստացի գտնվում էր Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի մեջ, եւ այդ երկրում իշխանությունը հաշիվներ էր մաքրում ու շարունակում է մաքրել իր քաղաքական հակառակորդների հետ։

-Վլադիմիր Պուտինը նշեց նաեւ, որ մինչեւ ղարաբաղյան այս պատերազմը երբեք Շուշիի հարց չի դրվել:

-Ուզում եմ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել նրան, թե ինչ ասաց ՌԴ նախագահը։ Նա չհաստատեց մինչ այդ արված հայտարարությունները, թե հակամարտության սկզբից ի վեր՝ բոլոր փուլերում կարգավորման փորձերի ժամանակ խոսք է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմն ու միջնորդները պնդել են Շուշիի՝ Ադրբեջանին փոխանցման հարցում։ Եթե նկատեցիք՝ նա ասաց կոնկրետ ժամկետի մասին՝ հոկտեմբերի 19-20, եւ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը պնդել է ադրբեջանական փախստականների վերադարձը Շուշի, այսինքն՝ արցախյան հակամարտությունից առաջ Շուշիում բնակվող ադրբեջանական բնակչության, բայց ո՛չ Շուշի քաղաքն Ադրբեջանի իրավասության ներքո հանձնելու։ Պուտինն ընդգծեց՝ «ադրբեջանական փախստականների վերադարձ», այսինքն, որ սա հայկական տարածք է։ Այ, իմ հայացքով՝ Հայաստանում իշխանության ոչ կոմպետենտությունն արտահայտվեց նրանում, որ ամբողջությամբ չտիրապետելով, թե ինչ է կատարվում, եւ իրեն հաշիվ չտալով՝ իշխանությունը մերժեց, եւ դրա արդյունքում ստիպված եղան համաձայնել շատ ավելի վատ տարբերակի։ Փաստացի՝ Շուշիի եւ այլ տարածքների կորստյան պայմաններում։ Չեմ ուզում օգտագործել տերմիններ, որոնք շատ են օգտագործվում Հայաստանում՝ «Փաշինյանի դավաճանություն» եւ այլն, քանի որ այնքան էլ չեմ հավատում, որ Փաշինյանը գիտակցաբար ինչ-որ դավաճանության է գնացել։ Ես, օրինակ, տեսնում եմ, ու սա ժամանակի ընթացքում ավելի պարզորոշ է դառնում, որ Փաշինյանը, նաեւ՝ իր թիմը, Հայաստանի ոչ կոմպետենտ ղեկավար է, որը չի կարողանում լուծել վերը նշված խնդիրները՝ պաշտպանունակություն եւ երկրի կառավարում։ Նա, որքանով ես տեղյակ եմ, այսօր հանդես է եկել ապագա՝ մինչեւ 2021 թ․ կեսերը գործողությունների ծրագրով, որոնց հետ կարելի է նաեւ համաձայնել։ Բայց ի՞նչ երաշխիք, որ Փաշինյանն ու իր թիմը կարող են այն ի կատար ածել։ Որտե՞ղ է երաշխիքը եւ, առհասարակ, վստահությունը, որ այդ թիմը դրան ունակ է։ Ես, օրինակ, չունեմ նման վստահություն, ավելին՝ միանգամայն վստահ եմ, որ նրանք դրան ունակ չեն։ Ունակ չեն կոնսոլիդացնել Հայաստանն ու անցնել այդ փորձությունների միջով։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ պետք է, թե ոչ, հնարավոր է, թե ոչ վերադառնալ Շուշիի հարցին, ապա առաջարկում եմ հիմա ինձ նման հարցեր չտալ։ Հիմա պարզ է, որ Հայաստանը դիմադրելու ուժ չունի։ Եվ այդ իմաստով միանգամայն ճիշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ խոսում է այն մասին, որ հայտարարմամբ ստանձնած պարտավորություններից հրաժարումը հավասարազոր է ինքնասպանության։ Դա նշանակում է ռազմական գործողությունների վերսկսում։ Մենք էլ ենք մեր պատմության ընթացքում ունեցել ժամանակաշրջաններ, երբ չենք ունեցել դիմադրելու հնարավորություն։ Կարող եմ նշել՝ Բրեստի խաղաղության համաձայնագիրը։ Այն կնքել էին բոլշեւիկները Գերմանիայի հետ, եւ հետո եկան այլ ժամանակներ, ու ամեն ինչ այլկերպ լուծվեց։ Իսկ հիմա ակնհայտ է, որ պետք է կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Իսկ ում եւ ինչպես ընտրել՝ սա հայ ժողովրդի գործն է։ Եվ շատ տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը երկրորդ անգամ ասի՝ լավ, թեպետ Նիկոլ Փաշինյանն այս ամենը տապալել է, բայց՝ ոչինչ, թող շարունակի ղեկավարել մեզ։ Կասի՞ հայ ժողովուրդը նման բան՝ Ձեզ եմ հարց ուղղում։

-Կարծում եմ՝ երեւի թե ավելի հստակ պատասխանելու համար անհրաժեշտ են սոցհարցումների արդյունքներ, բայց ենթադրում եմ՝ չի ասի։

-Իսկ եթե չի ասի, ուրեմն պետք է գտնեք եղանակներ՝ դա գործող իշխանությանը հասցնելու համար։

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan