Երեկ թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը. Էդգար Էլբակյան
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Նախնական ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երեկ թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը՝ վերահսկողություն ստանալու համար Ամարասի հովտի, Մարտունի-Ֆիզուլի մայրուղու և Ճարտար քաղաքի մատույցների նկատմամբ։ ՊԲ մարտիկներին հաջողվել է խափանել թշնամու մտադրությունը։
Տեղեկությունն ունի պաշտոնական ճշգրտման կարիք։
Թշնամուց մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում ու շարունակելու է մնալ մեր բանակը»: