Խստորեն հորդորում եմ պահպանել պետական այս կառույցը. Զոհրաբ Մնացականյանի հրաժեշտի խոսքը

Դիտել նաև
Ղարաբաղի Արայի՛կ, տեղյակ էիր կատարվելիք աղետի մասին. դրա՞ համար չվաճառված բիզնեսդ ծախեցիր պետությանը, իսկ «սվոյսկի» ներդրողներին էլ ասում էիր «պատառ սպասիք»
Պարսիկներն էլ են աշխատում հնարավորինս զերծ մնալ Ադրբեջանի տարածքով ՌԴ ապրանք արտահանելուց. Հարություն Մնացականյան
Արցախն ու Սյունիքը մաս-մաս վաճառած դավաճանը ձգում է իր գոյությունը, որովհետև Հայաստանի այլ մարզերում ապրող բազմաթիվ քաղաքացիների համար մեկ ա, որ Սյունիքն են հանձնում
Սյունիք․ աջ կողմում հայկական դրոշի տակ կանգնած է հայ զինվորը, ձախում՝ ադրբեջանական դրոշն ու զինվորը
Երեխային մի՛ օգտագործեք, մի՛ դարձրեք թիրախ, մի՛ հայհոյել տվեք ձեր մի մատ երեխուն
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը
Սիրելի գործընկերներ,
Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։
Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:
Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:
Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը:
