Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Համարեք մանդատս դրած է, ի՞նչ է փոխվելու. Արցախն ազատագրած Մեխակ Մեխակյանի պատգամավոր որդին՝ հողերը հանձնելու մասին

NEWS.am–ը զրուցել է Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ։

-Պարոն Մեխակյան, տեղյակ եմ, որ օրերս գնացել էիք Արցախ, ի՞նչ իրավիճակ էր այնտեղ, տեղահանվածների հետ զրուցե՞լ եք, ի՞նչ են նրանք ասում։

Ես երկրորդ օրն եմ այնտեղ եղել, հիմնականում մարդիկ հետ էին գալիս, բայց գնացողներ էլ կային։ Ես զինվորների հետ եմ զրուցել, իրենք շատ ամուր էին և հաստատակամ, Արցախի իշխանությունները նույնպես շատ լավատես էին։

-Ո՞րն էր նրանց լավատեսության պատճառը։

Իրենք, ի զարմանս ինձ, մտածում էին, թե ինչպես պետք է զարգացնեն Արցախը։

-Նկատի ունեք Արցախից մնացած Սեփանակերտն ու Մարտակե՞րտը։

Այո, ցավոք, նկատի ունեմ այդ տարածքները, որ մնացել են։

-Համաձայնագրով՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։ Ինչպե՞ս եք պատկերացնում արցախցի փաստականների վերադարձը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներ։

Գիտեք, այդ ամենն արդեն հետագա բանակցությունների խնդիր է, պետք է բանակցել, ճանապարհային քարտեզ գծել, այդ ուղղությամբ աշխատել։ Ես կարծում եմ՝ շատ հեղհեղուկ համաձայնագիր է, ու հետագա բանակցությունների կարիք կա։

-Ո՞վ պետք է վարի բանակցությունները, ներկա իշխանություննե՞րը։

Ինձ թվում է իշանությունը՝ ներկա կլինի, վաղը կլինի, թե ապագա, ժամանակը ցույց կտա։

-Այսօր թշնամու ձեռքում են ձեր հոր ազատագրած տարածքները՝ այդ թվում իր պատվին անվանակոչված Մեխակասարը՝ Թալիշում, Մեխակավան գյուղը՝ Հարավում։ Դուք նշել եք, որ այսօր չպետք է թույլ տալ, որ երկրում երկրորդ ճակատ բացվի՝ նկատի ունենալով փողոց դուրս եկած մարդկանց։ Եթե ձեր հայրն այսօր կենդանի լիներ, թույլ կտա՞ր ձեզ նման կոչ անել։

Եթե իմ հայրը կենդանի լիներ, համենայն դեպս իմ կյանքում շատ բաներ ուրիշ ձև կստացվեր։

-Ձեր հայրը ժամանակին մի էսպիսի միտք է արտահայտել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում», ըստ էության՝ հեռանկարում տեսնելով Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Արցախի մեծ մասի կորստից հետո դուք ի՞նչ հեռանկար ունեք ապագայի համար։

Կարծում եմ ինչպես ես, այնպես էլ յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու, ստեղծագործելու մասին։

-Ձեր կարծիքով՝ ներկա իշխանություններն ի զորու՞ են երկրում ապահովելու կայունություն, ժողովրդի համախմբում, որպեսզի լուծեն առկա մարտահրավերները՝ փախստականների խնդրից, մինչև սոցիալ–տնտեսական ճգնաժամի հաղթահարում։

Ես կարծում եմ, որ պարտավոր են լուծել։

-Պատրաստվու՞մ եք վայր դնել մանդատը։

Դա արդեն տասներորդական հարց է, իրոք, եթե այս պահին մենք ունենք տեղահանվածների խնդիր, մենք պետք է գոտեպնդվենք։ Ես որպես պատգամավոր, վաղը որպես հասարակ գյուղացի՝ լծված եմ լինելու այդ գործին։

-Այսինքն չե՞ք պատրաստվում հրաժարվել մանդատից։

Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Համարեք մանդատը դրած է, դրանում ի՞նչ է փոխվելու։

-Հստակ պատասխան եմ ակնկալում՝ այո, կամ ոչ։

Մոտ օրերս կերևա։

Մանրամասները՝ NEWS.am-ում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan