Պուտինն առանցքային դեր է խաղացել ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Պեսկով

Դիտել նաև
Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ Հայաստան բժիշկների խումբ է ժամանել մինչ եռակողմ բանակցությունները
Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել՝ փորձելով կարգավորել հակամարտությունը․ Պեսկով
«Ողջունում ենք ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը»․ Պեսկով
Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ
Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առանցքային էր, կարգավորմանը նախորդել է ինտենսիվ բազմօրյա աշխատանք: Այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանք...Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր։ Նա «նստած» էր հեռախոսների վրա, զրույցներ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դա մեկ օր չի տեւել»,- հավելել է Պեսկովը։
Zham.am