Ֆրանսիան մեծ վախկոտություն է ցուցաբերել Հայաստանի ու ԼՂ-ի նկատմամբ. Վալերի Բուայե

Դիտել նաև
Մակրոնը հաղթեց. նա երկրորդ անգամ ընտրվեց Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսիան աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ ցասման մեջ է ընկել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ
Ֆրանսիայի խորհրդարանականները դիմել են Մակրոնին, որ Ալիևից պահանջի ներողություն խնդրել Պեկրեսից
Թուրքիայում վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
«Ֆրանսիան մեծ վախկոտություն է ցուցաբերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայերը կորցնում են իրենց նախնիների հողերը, իսկ մենք հեռուն ենք նայում: Երբ ես պայքարում էի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի առջև «Հայ մայրը, որը պաշտպանում է իր չորս որդիներին» արձանը տեղադրելու համար, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել մեր երկրի նման պասիվությունը: Ինձ համար կարևոր էր հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած այս էթնիկ զտումների զոհերին»,- գրել է Վալերի Բուայեն: