Պեսկով. Պուտինը և Ալիեւը չեն քննարկել Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը

Դիտել նաև
Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ Հայաստան բժիշկների խումբ է ժամանել մինչ եռակողմ բանակցությունները
Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել՝ փորձելով կարգավորել հակամարտությունը․ Պեսկով
«Ողջունում ենք ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը»․ Պեսկով
Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ
Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ
Ռուս-թուրքական խաղաղապահների տեղակայման թեման Ղարաբաղում չի քննարկվել կարգավորման բանակցությունների ընթացքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ, համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել: Այս թեման երբեք չի քննարկվել: Փոխգործակցության համատեղ գոտին կլինի Ադրբեջանի տարածքում, դա Ղարաբաղը չի լինի, եւ խոսքը մոնիտորինգային կենտրոնի մասին է»,- ասել է Պեսկովը:
Այդպես, նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի ձայնագրության հրապարակումը: Զրույցի ընթացքում Ալիեւը խոսում էր նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ խաղաղապահ առաքելության մասին:
Zham.am