Ինչո՞ւ բանակը չէր համալրվում կամավորներով
Դիտել նաև
«Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը»․ Նաիրի Հոխիկյան
«Արցախցիների չափ հենց տավուշցիները գիտեն, թե ինչ թշնամի է Ադրբեջանը»․ Նաիրի Հոխիկյան
«Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը 30%-ն է եղել Արցախում». Նաիրի Հոխիկյան
«Խոպան գնացած մեր հայրենակիցներից հարկ ուզելու լուրը հաստատվեց»․ Նաիրի Հոխիկյան
«Խոպան գնացած մեր հայրենակիցներից Հայաստանի իշխանությունը հարկ է ուզում». Հոխիկյան
2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցվել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ հետո միայն մեկ զինկոմիսարիատում ես արդեն 144-րդ կամավորագրվածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։
Հոկտեմբերի սկզբին գրեթե բոլոր ընկերներս անընդհատ կապ են հաստատել իրենց զինկոմիսարիատների պատասխանատուների հետ։ Հնչել է պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։
Հոկտեմբերի 7-ին վերջապես մեկնեցինք Արցախ՝ այնտեղի կանչով։ 20 օր հետո վերադարձանք։ Օրեր անց կրկին դիմեցինք զինկոմիսարիատ, բազմաթիվ պատճառաբանություններով կրկին հնչեց պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։
Փոխարենը ստեղծեցին կանանց ջոկատներ, ժամանակ ու ռեսուրսներ ծախսեցին կանանց մարզելու և դա լայնորեն պրոպագանդելու համար։ Մինչդեռ հազարավոր կամավորականները ջարդում էին զինկոմիսարիատների դռները՝ լսելով պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։
Ես տեսել եմ՝ ինչպես է կռվել բանակը, տեսել եմ՝ ինչպես է ժողովուրդը կամավորագրվել, ինչպես են Սփյուռքից հարյուրավոր խանդավառ տղաներ եկել Հայաստան՝ կռվելու, բայց մնացել անարձագանք։ Նաև տեսել եմ, թե ինչ ոգի կար Արցախում։
Դասալիք տականքներ, ես տեսել եմ՝ ինչպես էին կյանքը հանուն Արցախի զոհում զինվորներն ու կամավորականները, ինչպես էին շնչում Արցախով։