Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անձամբ մասնակցելու համար
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է Ռուսաստանի հատուկ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անձամբ մասնակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի ձեզ երախտագիտություն հայտնել, Վլադիմիր Վլադիմիրովիչ [Պուտին], նախորդ տարիներին կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցության համար, եւ հատկապես հակամարտության թեժ փուլում: Այն, որ այսօր երեք երկրների ղեկավարները ստորագրում են այս փաստաթուղթը, խոսում է այս հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության հատուկ դերի մասին»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը ծանրակշիռ դեր կխաղա երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։