«Իրանը չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմանների մոտ». իրանցի պատգամավոր
«Սահմանային անվտանգության հարցն Իրանի համար «կարմիր գիծ» է»,- Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ, հայտարարել է պատգամավոր Զաբիօլլահ Ազամի Սարդուին։
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղակայված ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերին, մասնավորապես նշել է.
«Իրանը երբեք, ոչ մի պարագայում չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմանների մոտ։ Ահաբեկիչների տեղակայումը Կովկասում չի բխում ոչ մի երկրի շահերից»։
Zham.am